• Latest news

Ո՞ր ախտանշանների դեպքում կարելի է երեխայի մոտ դիաբետ կասկածել

14 նոյեմբերի, 2017  22:33

Առաջին տիպի շաքարային դիապետ այսօր հաճախ է ախտորոշվում տարբեր տարիքի երեխաների մոտ, ավելի հաճախ նույնիսկ մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ: Էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը պատմել է մի քանի ախտանշանների մասին, որոնցով կարելի է կասկածել, որ երեխան դիաբետ ունի:

  • Երեխայի մոտ խմելու մշտական ցանկություն, բերանի չորություն
  • Ծարավի զգացողություն գիշերը. Երեխան կարող է արթնանալ ջուր խմելու համար
  • Հաճախակի միզարձակություն, այդ թվում գիշերը զուգարան գնալը
  • Էնուրեզ, պոլիուրիա կամ անմիզապահություն
  • Թուլություն, հոգնածություն, գրգռվածություն, տրամադրության բացակայություն՝ առանց լուրջ պատճառի

Համարվում է, որ առաջին տիպի դիաբետը երեխայի մոտ կարող է արտահայտվել նաեւ սրտխառնոցով ու փսխումով, տեսողության կտրուկ վատացմամբ, մեծ ախորժակի հետ մեկտեղ  կտրուկ նիհարելով: Փոքրիկ պացիենտները երբեմն գանգատվում են նաեւ միզարձակումից հետո սեռական օրգանների շրջանում քորից:

Էնդոկրինոլոգի խոսքով՝ որքան շուտ ծնողներն ուշադրություն դարձնեն այս ախտանշանների վրա եւ երեխային բժշկի տանեն, այդքան շուտ հնարավոր կլինի սկսել բուժումը, եւ  հիվանդությունը չի հասցնի լրջորեն վնասել փոքրիկի օրգանիզմը:

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդ 18 տարեկանից փոքր  530 երեխա կա: Նրանցից 4-ի մոտ երկրորդ տիպի դիաբետ է եւ ճարպակալում, իսկ մյուսների մոտ՝ առաջին տիպի դիաբետ:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, դիաբետ ունեցող շուրջ 80000 մարդ կա, որից 1200-ը՝ ունեն առաջին տիպի դիաբետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել