• Latest news

Արցախում առաջին տիպի դիաբետ ունեցող 15 երեխա կա

14 նոյեմբերի, 2017  19:53

Այսօրվա դրությամբ Արցախում հաշվառված է առաջին տիպի դիաբետով 15 երեխա: 1-ին տիպի դիաբետով եւս 520 երեխա եւ 2-րդ տիպի դիաբետով 4 դեռահաս դիսպանսեր հսկողության տակ են Հայաստանում:

Այդ մասին լրագրողներին հաղորդել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մանակական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:

Նրա խոսքով, դիաբետ ունեցող Հայաստանի ու Արցախի բոլոր երեխաներն ապահովված են ինսուլինով, ընդ որում նրանց հասանելի է ինչպես մարդու ինսուլինն, այնպես էլ ինսուլինի փոխարինողներ, որոնք երեխաներն ստանում են իրենց բուժող բժիշկների որոշած տարբեր սխեմաներով:

Դիաբետ ունեցող երեխաներին այդ հիվանդության լիակատար վերահսկողության համար ոչ միայն ինսուլին է անհրաժեշտ. ամեն օր մի քանի անգամ նրանք պետք է չափեն արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ օգտագործելով հատուկ գլյուկոմետրեր:

Ամեն թեստի համար օգտագործվում է մեկանգամյա թեստ-գծիկներ, որոնք այդ երեխաների ընտանիքները նախկինում ինքնուրույն էին ձեռք բերում: Այժմ պետությունը դիաբետ ունեցող յուրաքանչյուր երեխայի ապահովում է թեստ-գծիկների մեկ տուփով եւ եւս մեկ տուփ էլ նրանց է բաժանում   «Երազ» բարեգործական հիմնադրամը:

Ինչպես իր հերթին նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը, Հայաստանում ինսուլինով ապահովված  են նաեւ դրա կարիքն ունեցող բոլոր մեծահասակ պացիենտները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել