• Latest news

Դիաբետով կանայք կարող են առողջ երեխաներ ունենալ. Շաքարախտի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում

14 նոյեմբերի, 2017  18:55

«Շաքարախտ ունեցող կանայք կարող են առողջ երեխաներ, թեեւ հղիությանը նրանք պետք է նախապատրաստվեն ավելի վաղ»,- նշել է «Էրեբունի» ԲԿ էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար, Շաքարախտի հայկական ասոցիացիայի նախագահ Էլզա Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ այսօր աշխարհում շաքարախտով ապրող ոչ պակաս քան 199 միլիոն կին կա: Եթե հիվանդացությունն աճի այսօրվա տեմպերով, 2040-ին այս հիվանդությամբ կանանց թիվը կլինի առնվազն 330 միլիոն:

Շաքարախտ ունեցող 5 կանանցից 2-ը վերարտադրողական տարիքում են: Շաքարախտն այդ կանանց մոտ կարող է բեղմնավորման եւ հղիության ընթացքի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացնել։ Այդ պատճառով հղիությանը նրանք պետք է պատրաստվեն մի քանի ամիս ավելի առաջ, իսկ հղիանալ՝ միայն էնդոկրինոլոգի թույտվությամբ: Ավելին, հղիության ողջ ընթացքում շաքարախտ ունեցող կինը պետք է լինի ոչ միայն մանկաբարձ-գինեկոլոգի հսկողության տակ, այլ նաեւ էնդոկրինոլոգի:

Շաքարախտ ունեցող կանանց խնդիրներն են այսօր՝ նոյեմբերի 14-ին,  քննարկվել Շաքարախտի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Այս տարի օրվա թեման եղել է «Կինն ու շաքարախտը», կարգախոսը՝  «Առողջ ապագան մեր իրավունքն է»:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Էլզա Հայրապետյանը, գեստացիոն շաքարախտը եւս մեկ խնդիր է, որին հանդիպում են աշխարհի, այդ թվում նաեւ Հայաստանի կանայք: Դա շաքարախտի տարատեսակ է , որն ախտորոշվում է հղիության ժամանակ կանանց մոտ, որոնք մինչ հղիությունը շաքարախտ չեն ունեցել: Այդպիսի կանայք հղիության ողջ ընթացքում ստիպված են լինում ինսուլին ընդունել: Ավելին, ինչպես ցույց են տվել վերջին ուսումնասիրությունները, 5-10 տարի անց նրանց մոտ հաճախ առաջանում է 2-րդ տիպի շաքարախտ:

Գեստացիոն շաքարախտի կանխարգելման համար Էլզա Հայրապետյանը հղիության ընթացքում եւ, առհասարակ, կյանքում կանանց խորհուրդ է տալիս հնարավորինս առողջ ապրելակերպ վարել, ճիշտ սնվել եւ չմոռանալ ֆիզիկական ակտիվության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել