• Latest news

Էրեբունի ԲԿ-ում բացվել է Հայաստանում միակ՝ վերքերի եւ լիմֆադենիտների բուժման նոր ծառայություն (ֆոտո)

15 նոյեմբերի, 2017  23:25

Դժվար ապաքինվող վերքերի, օրինակ, պառկելախոցերի, դիաբետիկ թաթի կամ հետայրվածքային վերքերի բուժումն ամիսներ է տեւում։ Ժամանակին բժշկին դիմելու անհրաժեշտությունը, ժամանակակից տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառումը հնարավորություն կտան խուսափել անդամահատումից, բարելավել շատ պացիենտների կյանքի որակը:

Լիմֆադենիտը լիմֆատիկ հանգույցների բորբոքային պրոցես է, որն իմունիտետի անկման պատասխան ռեակցիան է հիվանդությանը։ Լիմֆադենիտը զարգանում է զանազան միկրոօրգանիզմներով վարակված լիմֆատիկ հանգույցների հետեւանքով եւ որի բուժման համար անհրաժեշտ է ախտորոշում եւ համալիր մոտեցում։

Լիմֆոստազը (լիմֆեդեմա, ավշային այտուց) ավշային համակարգի պաթոլոգիա է, որն ուղեկցվում է ավշի շրջանառության խախտմամբ եւ հյուսվածքներում լիմֆատիկ հեղուկի կանգային երեւույթներով: Լիմֆոստազը առաջանում է ավշի գոյացման եւ վերջույթների հյուսվածքներում եւ օրգաններում մազանոթներից եւ պերիֆերիկ ավշային անոթներից դեպի հիմնական ավշային կոլեկտորներ եւ կրծքային ծորան արտահոսքի միջեւ բալանսի խախտման հետեւանքով: Լիմֆոստազի բուժումը երկար եւ բարդ գործընթաց է:Կիրառվում է մանուալ լիմֆոդրենաժ, կոմպրեսիոն աղեկապ (բանդաժ), ապարատային լիմֆոդրենաժ՝ համալիր կոնսերվատիվ բուժման համակցությամբ:

Հայաստանի Հանրապետությունում եւ նույնիսկ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում վերքերի եւ լիմֆադենիտների բուժմամբ զբաղվող բաժանմունքների եւ որակավորում ստացած մասնագետների բացակայությունը եւ  տվյալ պաթոլոգիայի բուժման կարիք ունեցող պացիենտների թվի աճը հանգեցրել է վերոնշյալ ծառայության ստեղծման անհրաժեշտությանը:

02.11.2017 թ. Էրեբունի ԲԿ-ում գործադրվեց  վերքերի եւ լիմֆադենիտների բուժման ծառայությունը, որը գլխավորում է անոթային վիրաբույժ Մհեր Մարգարյանը:

https://erebunimed.com/arm/news.more/274

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել