• Latest news

«Էրեբունի» ԲԿ–ն սուր կորոնար համախտանիշի ու առիթմիայի թեմայով գիտաժողով է կազմակերպել (ֆոտո)

16 նոյեմբերի, 2017  22:09

Երեւանում, Elit Plaza կոնֆերենս-դահլիճում կայացել է հերթական գիտաժողովը, որը կազմակերպել էր «Էրեբունի» ԲԿ-ի սրտաբանական կենտրոնը՝ Սանոֆի դեղագործական ընկերության աջակցությամբ։ Գիտաժողովի թեման էր «Սուր կորոնար համախտանիշ ու առիթմիաներ․ հիմնական հարցեր»։

Ողջույնի խոսքով լսարանին է դիմել «Էրեբունի» ԲԿ Սրտաբանական կենտրոնի ղեկավար, Հայաստանի ԱՆ գլխավոր սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը։ «Հաշվի առնելով բժշկական գիտության ու տեխնիկայի արագ զարգացումը, բուժման նոր մեթոդների ու դեղամիջոցների մշակումը վերջին տարիներին վերանայվել են սուր կորոնար համախտանիշի ու նախափորոքի ֆիբրիլյացիայի բուժման մասին միջազգային ռեկոմենդացիաները։ Մասնավորապես, հակաթրոմբոտիկ միջոցները սուր կորոնար համախտանիշով հիվանդների թերապիայի կարեւորագույն բաղադրիչն են, հատկապես կորոնար զարկերակների ստենտավորումով հիվանդների համար։ Սակայն այդ նույն հիվանդների մոտ հաճախ են լինում բարդացումներ ու կողմնակի էֆեկտներ՝ հակաթրոմբոտիկ թերապիայի ժամանակ։ Նման իրավիճակներից խուսափելու ու միաժամանակ առավելագույն արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է օբյեկտվորեն գնահատել արյունահոսության ու թրոմբագոյացման ռիսկերը։ Այդ հիմնական հարցերին է նվիրված սույն գիտաժողովը»,- նշել է Համլետ Հայրապետյանը։

«Նախափորոքների ֆիբրիլյացիան ամբողջ աշխարհում առիթմիայի ամենատարածված տեսակն է ու Հայաստանը բացառություն չէ։ Բոլոր ինսուլտների մոտ 20-30 տոկոսը տեղի է ունենում նախափորոքների ֆիբրիլյացիայի չախտորոշված դրվագների պատճառով։

Մենք հաճախ ենք քննարկում նախափորոքների ֆիբրիլյացիայի աբլյացիայի հարցը, ու մոռանում ենք այն մասին, որ հիվանդների որոշակի մասն օպտիմալ կոնսերվատիվ թերապիայի կարիք ունի։ Գիտաժողովին մենք որոշել ենք քննարկել այն հարցերի շրջանակը, որոնք վերաբերում են հակաառիթմիկ դեղամիջոցներին, որոնք կիրառվում են նախափորոքների ֆիբրիլյացիայի բուժման մեջ ՝ ըստ 2016-ին հրապարակված եվրոպական ռեկոմենդացիաների։

Հակաառիթմիկ դեղորայքի ընտրությունը որոշակի դեպքում շատ բարդ է լինում՝ հաշվի առնելով հաճախակի կողմնակի էֆեկտները ու առանձին դեղամիջոցների ցածր արդյունավետությունը։ Միաժամանակ , այսօրվա դրությամբ, կան ռեկոմենդացիաներ, որոնք որոշ իմաստով, հեշտացնում են բուժող բժշկի աշխատանքը ու թույլ են տալիս, որ առաջարկված ալգորիթմը որոշումներ կայացնի յուրաքանչյուր որոշակի դեպքի մասին, թե դեղորայքի ընտրության, թե չափաբաժնի որոշման հարցում»,- ասել է «Էրեբունի» ԲԿ-ի առիթմոլոգիական ծառայության ղեկավար Միհրան Մարտիրոսյանը։

Գիտաժողովը առաջացրել է մեծ հետաքրքրություն լայն լսարանի (ինչի մասին են վկայում բազմաթիվ հարցերն ու պատասխանները)՝ «Էրեբունի» ԲԿ տարբեր բաժանմունքների, նաեւ Երեւանի բուժկենտրոնների տարբեր կլինիկաների բժիշկների մոտ, հայտնում է հիվանդանոցի կայքը ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է