• Latest news

Անվճար հետազոտություն՝ ՄԻԱՎ-ի եւ հեպատիտների եվրոպական շաբաթվա շրջանակում

17 նոյեմբերի, 2017  09:41

2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի եւ հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Միանալով նախաձեռնությանը եւ կարեւորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ նոյեմբերի 17-24-ն ընկած ժամանակահատվածում եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երեւանում եւ հանրապետության մի շարք քաղաքներում իրականացնում է հանրային միջոցառումներ, որոնց շրջանակում ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի եւ Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:

ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որեւէ խնդիր չունենալ եւ չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից եւս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝ անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ Ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից: Հետազոտությունն ուղեկցվում է նախա- եւ հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, իսկ պատասխանը կտրվի 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է: Խորհրդատվությունը եւ հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-61-08-20 հեռախոսահամարով:

Միջոցառումների ժամանակացույցը՝

17 նոյեմբերի – ք.Երեւան, Հյուսիսային պողոտա, 5-րդ շենքի հարակից տարածք, ժ.13:00-18:30,

18 նոյեմբերի – Լոռու մարզ, ք.Վանաձոր, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի հարակից տարածք, ժ.13:00-17:30,

19 նոյեմբերի – Արմավիրի մարզ, ք.Արմավիր, Արմավիրի քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,                                                                   

20 նոյեմբերի - Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Մարտունի քաղաքի Մյասնիկյանի անվան հրապարակ, ժ.13:00-17:30,  

21 նոյեմբերի - Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Գավառի պոլիկլինիկայի հարակից տարածք, ժ.13:00-17:00,   

22 նոյեմբերի - Գեղարքունիքի մարզ, ք.Սեւան, Սեւանի քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:00,               

23 նոյեմբերի - Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,

24 նոյեմբերի - ք.Երեւան, Գ.Նժդեհի հրապարակ, ժ.13:00-17:30,

25 նոյեմբերի - ք.Երեւան, Զ.Անդրանիկի արձանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,

1 դեկտեմբերի - ք.Հրազդան՝ քաղաքապետարանի հարակից տարածք, ժ.13:00-17:30,

1 դեկտեմբերի - ք.Երեւան՝ Հյուսիսային պողոտա, 5-րդ շենքի հարակից տարածք, ժ.13:00-19:00:

Իմացե՛ք ՄԻԱՎ-ի նկատմամբ Ձեր կարգավիճակը եւ պահպանե՛ք առողջությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է