• Latest news

Հետազոտություն. սնունդը կուլ տալու արագությունն ազդում է շաքարախտի առաջացման ռիսկի վրա

17 նոյեմբերի, 2017  14:58

Սնունդը կուլ տալու արագությունն ազդում է ճարպակալման, շաքարախտի եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի վրա: Որքան արագ եք կուլ տալիս սնունդը, այնքան ավելի են մեծանում ռիսկերը, պնդում են Հիրոսիմայի համալսարանի հետազոտողները:

Հիրոսիմայի համալսարանի սրտաբան, բժիշկ Տակայուկի Յամաձին եւ իր գործընկերները  ուսումնասիրել են 642տղամարդու եւ 441 կնոջ: Հետազոտության սկզբում՝ 2008-ին փորձի մասնակիցները բոլորն առողջ էին եւ նրանց միջին տարիքը 51 տարեկանն էր: Նրանց խնդրել էին նկարագրել իրենց սնվելու արագությունը՝ դանդաղ, նորմալ եւ արագ: Համապատասխան իրենց պատասխանների, նրանց բաժանել էին երեք խմբի:

Ապա 2013-ին՝ ուսումնասիրության մեկնարկից հինգ տարի անց,  մասնակիցները կրկին հետազոտվել էին: Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր իրենց սննդի ընդունումը գնահատել էին «արագ», առողջության հետ կապված էականորեն ավելի շատ խնդիրներ են հայտնաբերվել, քան նրանց մոտ, որոնք նորմալ կամ դանդաղ ՝ին համարել արագությունը:

Հնգամայա ժամանակահատվածում գիտնականները հայտնաբերել են, որ 11,6 տոկոս արագ ուտողների մոտ մետաբոլիկ համախտանիշ է զարգացել: Ընդ որում նրանք, ովքեր միջին արագությամբ են կերել, տվյալ վիճակին են ենթարկվել 6,5 տոկոսով, իսկ դանդաղ ուտողների խմբում՝ ընդամենը 2,3 տոկոս: Պարզվել է, որ արագ ուտելը անմիջականորեն կապված է քաշի ավելացման, արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման  եւ գիրանալու հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել