• Latest news

Ամենակարևոր մշակումը ես ուսանողական տարիներին եմ արել․ Լեո Բոկերիա

17 նոյեմբերի, 2017  20:44

Լեո Բոկերիան հանրահայտ կարդիովիրաբույժ է ու սրտի վիրահատությունների ոլորտում ավելի քան 150 նորարարությունների ու մշակումների հեղինակ, բայց նա ինքը դրանցից ամենակարեւորը համարում է այն, ինչը սկսվել է որպես ուսանողական աշխատանք, իսկ արդյունքում Լենինյան մրցանակ բերել նրան։

Խոսքը կիբերբարիկ օքսիգենացման մշակման ու կլինիկական պրակտիկայում դրա ներդրման մասին է ։ Կիբերբարիկ օքսիգենացումը բուժական նպատակներով բարձր ճնշման տակ թթվածնի կիրառման մեթոդ է։  Այս մեթոդի մշակման համար 1976-ին Բոկերիան Վ․Ի․Բուրակովսկու ու Վ․Ա. Բուխարինի հետ միասին դարձել է Լենինյան մրցանակի դափնեկիր։ Այս մշակումը, ինչպես Բոկերիան նշեց հայ լրագրողների հետ զրույցում, ուշագրավ է նրանով, որ դրա վրա աշխատանքը սկսվել է դեռ ուսանողական տարիներին։ Իսկ մնացած բոլոր մշակումների վրա նա սկսել է աշխատել արդեն հասուն տարիքում։

Խոսելով իր մյուս գյուտերի մասին՝ Լեո Բոկեիան նշել է, որ կենտոնը, որտեղ ինքն աշխատում է, մեծ ավանդ է ունեցել առիթմոլոգիայի զարգացման մեջ ու արմատապես փոխել է իրավիճակը սրտի կրիտիկական արատներ ունեցող նորածինների բուժման ոլորտում, որտեղ իրականացվել են մի շարք մշակումներ ու վիրահատություններ։

Ավելին՝ Բոկերիան եւ Ա․Ն․ Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի նրա գործընկերները ստեղծել են աշխարհի առաջին լիահոս մեխանիկական փականը աորտայի համար, նաեւ սկզբունքայնորեն նոր կարդիոպլեգիկ լուծույթ ու աշխարհի ամենափոքր էնդոկարդիալ էլեկտրոկարդիոստիմուլյատորը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել