• Latest news

Երեւանի բնակիչները կարողացել են ՄԻԱՎ-ի ու հեպատիտի անվճար հետազոտություն անցնել

17 նոյեմբերի, 2017  21:40

Երեւանի Հյուսիսային պողոտայում նոյեմբերի 17-ին անցել է «ՄԻԱՎ ու հեպատիտի  հետազոտության եվրոպական շաբաթ»  ակցիայի բացումը։

Տարբեր տարիքների ու մասնագիտացումների տեր բազմաթիվ մարդիկ, հիմնականում տղամարդիկ, հերթ էին կանգնել շարժական կլինիկայի մոտ, որպեսզի հենց տեղում անցնեն անվճար ու անանուն հետազոտություն։ Այդ հնարավորությունը նրանց տրամադրել էր Gilead Sciences ոչ առևտրային կազմակերպությունը։ Տվյալ ակցիայի մասին նրանք իմացել էին տարբեր միջոցներով՝ «համացանցում եմ կարդացել», «պարզապես անցնում էինք ու որոշեցինք հետազոտվել», «ծանոթներս են պատմել»․․․

«Այս ամենամյա արշավի մեկնարկից հետո մարդկանց հոգեբանությունը ուժեղ փոխվել է։ Նախկինում նրանք, առաջնորդվելով նախապաշարմունքներով, խուսափում էին նման հետազոտություններից, ինչի պատճառով նրանց մոտ հիվանդությունն ավելի լուրջ փուլի էր հասնում։ Իսկ հիմա նրանց մեծ մասը միանգամից գալիս է, ու մենք հնարավորություն ունենք հեշտությամբ կանխել հիվանդության զարգացումը»,- նշել է այս ակցիային միացած «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի հոգեբանը։ 

Պարզվել է, որ անալիզների արդյունքները միակ բանը չէ, որ ստացել են հետազոտություն անցածները։  Մասնակիցներից մեկը պատմել է, որ մինչ իրենից անալիզներ են վերցրել, իրենց տրամադրել են նաև ընդհանուր տեղեկություններ ՄԻԱՎ-ի ու հեպատիտի , դրանց ախտանշանների մասին։ «Դրանց մի մասը ես հիշում էի դպրոցից, բայց նոր բաներ էլ իմացա։ Իմ կարծիքով այն, որ նրանք իրազեկում են մարդկանց, արդեն իսկ շատ նվազեցնում է նրանց վարակման հավանականությունը կամ էլ  ծայրահեղ դեպքում կօգնի ժամանակին ճանաչել ախտանշանները»,- ասել է նա։

«Եվրոպական շաբաթվա» շրջանակում «Դրական մարդկանց հայկական ցանցը» ներկայացրել է նոր հայեցակարգ «Н=Н» (անորոշելի= անփոխանցելի)՞՞։  Դա նշանակում է, որ ՄԻԱՎ դրական մարդու արյան մեջ վիրուսային անորոշելի ծանրաբեռնվածության դեպքում նա վիրուսը չի փոխանցում իր զուգընկերոջը՝ չպաշտպանված սեռական հարաբերության ժամանակ։

Ցանկացողները կարող  էին լուսանկարվել ընկերության պաստառով՝ ի նշան այդ հայեցակարգին իրենց աջակցության։

Այդ շաբաթվա շրջանակում հետագա միջոցառումներն անցնելու են Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Վանաձորում, Արմավիրում, Մարտունիում, Գավառում, Սևանում ու Գյումրիում։

«ՄԻԱՎ-ի ու հեպատիտի հետազոտության եվրոպական շաբաթը» Հայաստանում անցկացվում է 2013-ից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է