• Latest news

ԱՀԿ. 2016-ին ավելի քան 10 միլիոն մարդ հիվանդացել է տուբերկուլոզով

18 նոյեմբերի, 2017  13:53

Ավելի քան 10 միլիոն մարդ է հիվանդացել տուբերկուլոզով 2016-ին: Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցարզրույցում հայտնել է Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գաբրեյեսուսը:

Նրա խոսքով՝ նոր դեպքերի առավել մեծ թիվը պատկանում է Ասիայի ու Աֆրիկայի երկրներին:

«2016-ին հիվանդացել է 10,4 միլիոն մարդ; Թեեւ 2000-ից ի վեր հիվանդացությունն ու մահացությունը նվազում է եւ հնարավոր է եղել 53 միլիոն կյանք փրկել՝ շնորհիվ ախտորոշման  եւ բուժման առկա մեթոդների, այնուամենայնիվ տուբերկուլոզի բեռը նախկինի պես հսկայական է», - նշել է նա:

ԱՀԿ գլխավոր տնօրենի խոսքով՝ տուբերկուլոզը հանդիպում է աշխարհի բոլոր պետություններում, սակայն դեպքերի առավել մեծ թիվը՝ շուրջ 45 տոկոս, բաժին է ընկնում ասիական երկրներին: Հիվանդացության նոր դեպքերի եւս 25 տոկոս հաշվառվում է Աֆրիկայում:

Այլ լուրջ խնդիրներ են տուբերկուլոզի ձեւերը, որոնք ունեն բազմակի դեղամիջոցային կայունություն. ամեն տարի դրանք ավելի քան 600 000 մարդու մոտ  հայտնաբերվում են: Այդպիսի հիվանդներին բուժելու համար անհրաժեշտ է առավել թունավոր ու առավել թանկարժեք բուժում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին եւ 17-ին Մոսկվայում անցկացվել է տուբերկուլոզի շուրջ ԱՀԿ առաջին Գլոբալ նախարարական կոնֆերանսը: ԱՀԿ կոնֆերանսի շրջանակներում ստորագրված նախարարական  հռչակագիրը հիմք կստեղծի փաստաթղթերի, որոնք կընդունվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում  2018-ին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել