• Latest news

Դիաբետով հիվանդը մարզասրահում․ 7 կարեւոր կանոն

18 նոյեմբերի, 2017  22:15

Դիաբետը, որպես կանոն, չի սահմանափակում մարդու կյանքը․ դիաբետով հիվանդը կարող է աշխատել ու հաճախել մարզասրահ, առողջ մարդկանց նման։ Իհարկե կան մի քանի կանոններ, որոնց ցանկալի է հետեւել։

Խորհրդակցեք բժշկի հետ

Եթե դուք դիաբետով հիվանդ եք ու մտադիր էր մարզադահլիճ հաճախել, խոսեք ձեր բուժող բժշկի հետ, որպեսզի իմանաք, թե ֆիզիկական ծանրաբեռնվածությունների որ տեսակներն են ձեզ հարմար ու ինչպիսին պետք է լինի դրանց ինտենսիվությունը։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը սովորաբար նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, դրա համար էլ, եթե դուք զբաղվեք սպորտով, հնարավոր է, բժիշկը կցանկանա շտկել ձեր բուժումը ու փոխել դեղորայքի կամ ինսուլինի չափաբաժինները։

Ստուգեք արյան մեջ շաքարի մակարդակը

Քաղցած վիճակում արյան մեջ շաքարի մակարդակը պետք է գտնվի 110-130 մգ/դլ միջակայքում, իսկ ուտելուց հետո՝ առավելագույնը 150-200 մգ/դլ։ Եթե այդ ցուցանիշը չափից նվազում կամ բարձրանում է,  այդ օրը հրաժարվեք մարզումներից ու դրա փոխարեն այցելեք բժշկի։

Մարզվելուց առաջ մի փոքր բան կերեք

Չարժե մարզվել դատարկ ստամոքսով, հատկապես եթե դուք դիաբետով հիվանդ եք։ Ընտրեք թեթեւ կերակրատեսակներ, որոնցից ստացած կալորիաները հետո հեշտությամբ կայրեք մարզումների ժամանակ։

 Մարզանքից հետո ուշադիր հետեւեք ձեր սննդին

Այդ ժամանակահատվածում օրգանիզմին պետք է էներգիա ու սնունդ, իդեալական են բարդ ածխածինները ու սպիտակուցները։ Ածխածինների գործածումը մարզանքից հետո կօգնի պահպանել արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ սպիտակուցները կլրացնեն էներգիան ու կավելացնեն մկանների ծավալը։

Մարզանքներից առաջ դեղորայք մի ընդունեք

Անմիջապես մարզումներից առաջ մի ընդունեք դեղորայք ու ինսւոլինի ներարկումներ մի արեք, քանի որ գլյուկոզայի մակարդակը շուտով առանց այդ էլ կնվազի։ Դեղորայք ընդունելու համար նախընտրելի ժամանակը մարզանքից հետո է, երբ արդեն որեւէ բան եք կերել, ինչը կարող է ազդել արյան մեջ շաքարի ցուցանիշների վրա։ Սակայն այդ պահը արժե լրացուցիչ քննարկել բուժող բժշկի հետ , քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ իր առանձնահատկություններն ունի։

Մի մոռացեք անհրաժեշտ բաների մասին

Մարզասրահ գնալիս ձեզ հետ վերցրեք մեկ շիշ ջուր, էներգետիկ բատոն, որեւէ քաղցր բան(եթե հանկարծ գլյուկոզայի մակարդակը չափից կտրուկ նվազի) ու գլյուկոմետր։

Մի կաշկանդվեք օգնություն խնդրելու հարցում

Եթե ձեր արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ նվազի ու սկսվեն հիպոգլիկեմիայի ախտանշաններ, օրինակ գլխապույտ ու սրտխառնոց, անհապաղ դադարեցրեք պարապմունքը ու օգնության դիմեք։

Ցանկալի է, որ մարզիչը տեղյակ լինի, որ դուք դիաբետով հիվանդ եք , այդ դեպքում նա կիմանա ինչ անել, եթե ձեր ինքնազգացողությունը կտրուկ վատանա։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել