• Latest news

Շաքարային դիաբետի զարգացման ռիսկի 6 գործոն

18 նոյեմբերի, 2017  15:27

Ինչու է որոշ մարդկանց մոտ զարգանում 1-ին տիպի շաքարախտ՝ գիտությանն առայժմ հայտնի չէ, սակայն երկրորդ տիպի շաքարախտը, որպես կանոն, մարդու կենսակերպի արդյունք է: Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը պատմել է ռիսկի հիմնական գործոնների մասին, որոնք բարձրացնում են երկրորդ տիպի շաքարախտի հավանականությունը:

  1. Ժառանգականություն

Շաքարախտը ժառանգաբար չի փոխանցվում, բայց ժառանգականությունը մեծ դեր ունի դրա զարգացման մեջ. ինչպես նշել է մասնագետը, պացիենտների մոտավորապես 50-70 տոկոսը, որոնք շաքարախտ ունեցող մոտ հարազատներ ունեն, իրենք էլ են շաքարախտ ունենում:

  1. Հավելյալ քաշ

Հավելյալ քաշն ու ճարպակալումը նույնպես ռիսկի կարեւոր գործոններ են: Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ 60 տոկոսի մոտ վաղ, թե ուշ ախտորոշվում է նաեւ շաքարախտ, պնդում է էնդոկրինոլոգը:

  1. Ճարպային փոխանակման խանգարումներ

Ճարպային (լիպիդային) փոխանակման խախտումները հաճախ ուղեկցվում են շաքարախտով եւ դրանք, հավանաբար, նաեւ ռիսկի գործոն են հանդիսանում:4. Հիպերտոնիա կամ արյան բարձր ճնշումՇաքարախտի զարգացման ռիսկի եւս մեկ գործոն է հիպերտոնիան: Ինչպես նշել է բժիշկ Թորոմանյանը, արյան բարձր ճնշում ունեցողների 40 տոկոսի մոտ կյանքի ընթացքում նաեւ 2-րդ տիպի շաքարախտ է հայտնաբերվում:

  1. Պասիվություն

Ֆիզիկական ակտիվության անբավարարությունը կարող է սիրտ-անոթային բազմաթիվ հիվանդությունների եւ 2-րդ տիպի շաքարախտի պատճառ դառնալ: Եթե մարդը ողջ օրը նստում է համակարգչի կամ հեռուստացույցի առջեւ եւ չի մարզվում, նրա մոտ շաքարախտի առաջացման հավանականությունը նկատելիորեն մեծանում է:

  1. Սնունդ

Սխալ սննդակարգը, որպես կանոն, հավելյալ քաշի, ճարպային փոխանակման խախտումների եւ արյան բարձր ճնշման հիմքում է ընկած,  այդ պատճառով զարմանալի չէ, որ այն նաեւ շաքարախտի առաջացման լուրջ գործոն է:

Ինչպես նշել է Էդվարդ Թորոմանյանը, հայկական ազգային խոհանոցի կերակրատեսակների մեծ մասն օգտակար են, բայց քիչ ընտանիքներ կան, որոնց սննդակարգի հիմքն են դրանք կազմում. մարդիկ եւ հատկապես երեխաները առավել հաճախ ուտում են շաքարախտին ու մի շարք այլ խնդիրներին նպաստող քաղցրավենիք եւ արագ պատրաստված սնունդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել