• Latest news

Բժիշկները տղամարդու սրբանից հսկայական օձաձուկ են հանել (ֆոտո)

18 նոյեմբերի, 2017  23:45

арм

Չինաստանի Նանչան համալսարանական հիվանդանոցի բժիշկներին է դիմել մի տղամարդ, որի սրբանում մի հսկայական օձաձուկ էր խրված մնացել։  Տղամարդը, որը մոտ 40 տարեկան է, հարբած է եղել ու չի բացատրել, թե ինչպես է օձաձուկը, որը Չինաստանում դելիկատես է համարվում, առհասարակ հայտնվել իր հետանցքում։

Ռենտգեն անելուց հետո բժիշկները տեսել են, որ երկար օձաձուկը տղամարդու որովայնում է հայտնվել։ Բժիշկները վստահ են, որ օձաձուկը չէր կարող «պատահաբար» հայտնվել այնտեղ։

Օձաձկանը հանելու համար տղամարդուն ստիպված են եղել վիրահատել։ Հիմա նա վերականգնվում է վիրահատությունից հետո։

Սա այս տարվա ընթացքում առաջին դեպքը չէ, երբ չինացի բժիշկները ստիպված են լինում հիվանդի սրբանից օձաձուկ հանել։ Ապրիլին Բայուն նահանգի բնակչին շտապ հասցրել էին հիվանդանոց որովայնի մասում կտրուկ ցավերով։ Ի զարմանս բժիշկների, ցավերի պատճառը 50 սանտիմետրանոց օձաձուկն էր, որին տղամարդը մտցրել էր հետանցքի մեջ՝ հույս ունենալով այդպես ազատվել փորկապությունից։ Օձաձուկը մտնելով ներս՝ հասցրել էր ծակել տղամարդու ստամոքսը։ Վիրաբույժները հասցրել էին ժամանակին միջամտել, հակառակ դեպքում կենդանին կարող էր սպանել իր 49-ամյա «տիրոջը»։

Մեկ ամիս անց չինացի վիրաբույժները օձաձուկ էին հանել մեկ այլ տղամարդու սրբանից, այս անգամ Սիչուան նահանգում։ Բայց այս անգամ տղամարդու ընկերներն էին օձաձուկը նրա հետանցքի մեջ մտցրել՝ «զվարճանալու համար»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է