• Latest news

Էներգետիկ ըմպելիքները կարող են վնասել ֆիզիկական ու հոգեկան առողջությանը․ հետազոտություն

18 նոյեմբերի, 2017  19:50

Էներգետիկ ընպելիքները կարող են լրջորեն վնասել առողջությանը ու հանգեցնել մի շարք խնդիրների՝ այդ թվում ճարպակալման, հիպերտոնիայի ու հոգեկան խնդիրների։ Նման եզրակացության են հանգել Harvard T.H. Chan School of Public Health-ի աշխատակիցները։

Նրանց խոսքով՝ էներգետիկ ըմպելիքների գործածումը ավելացնում է սթրեսի , տագնապի, ագրեսիայի, հոգնածության, դյուրագրգռվածության, ստամոքսացավերի ու երիկամների հետ կապված խնդիրների հավանականությունը։

Բացի դրանից՝ մասնագետները ասում են, որ պետք չէ էներգետիկները խառնել ոգելից խմիչքի հետ, քանի որ դա ստիպում է, որ մարդիկ ավելի շատ ոգելից խմիչք օգտագործեն։ Քողարկելով ալկոհոլային հարբածությունը, էներգետիկները բարձրացնում են ջրազրկման ու ալկոհոլային թունավորման հավանականությունը։

Հետազոտության ընթացքում, որը հրապարակվել է Frontiers in Public Health-ում , գիտնականները հանգել են այն եզրակացության, որ էներգետիկների գործածման թերությունները գերազանցում են առավելությունները՝ ինչպիսիք են էներգիայի, դիմացկունության ու ուշադրության կենտրոնացման կարճաժամկետ ավելացումը։

Ի դեպ, եւս մեկ հետազոտություն, որը իրականացրել են կանադացի գիտնականները, ցույց էր տվել, որ դեռահասները, որոնք էներգետիկ ըմպելիքներ են խմում, ավելի վտանգված են գլխի վնասվածք ստանալու առումով, կոֆեին պարունակող ըմպելիքներ չգործածողների համեմատ։  Գանգուղեղային վնասվածքները 5 անգամ հաճախ են գրանցվում վերջին օրերին էներգետիկ ըմպելիքներ գործածած դեռահասների շրջանում՝ առհասարակ նման ըմպելիքներ չգործածողների համեմատ։ Մասնագետների խոսքով՝ էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել գլխի վնասվածքից հետո օրգանիզմի վերականգնման ունակության վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել