• Latest news

Վիրտուալ իրականությունն օգնում է վերականգնվել ինսուլտից հետո

18 նոյեմբերի, 2017  21:00

 Վիրտուալ իրականությունը նույնքան արդյունավետ է վերջույթների ֆունկցիաների վերականգնման համար, որքան սովորական ֆիզիոթերապիան, պարզել են գերմանացի գիտնականները, որոնք ստուգել են այս երկու մեթոդաբանությունների ազդեցությունը ինսուլտից հետո ռեաբիլիտացիա անցնող 120 հիվանդների վրա։ Հոդվածը հրապարակվել է Neurology ամսագրում։

Գիտնականները՝ Իրիս Բրուների ղեկավարությամբ, ստուգել են ՎԻ արդյունավետությունը ինսուլտից հետո վերին վերջույթների մոտորային ֆունկցիաների վերականգնման հարցում։

Սովորաբար այդ նպատակների համար օգտագործվում է ֆիզիոթերապիան՝ հիվանդներին բուժական մարմնամարզություն են նշանակում, որի նպատակն է վերականգնել կորած կապը գլխուղեղի մոտորային բաժինների ու համապատասխան վերջույթների միջեւ։ Դրա համար էլ փորձի մասնակիցներին երկու խմբերի են բաժանել՝ առաջին խմբում, որտեղ 60 մարդ կար, սովորական վերականգնողական մարզանքներ են կատարել, իսկ մյուս 60 հիվանդները կատարել են մարզանքներ՝ վիրտուալ իրականության գործածմամբ։ Երկու խմբերի հիվանդներն էլ նույն ժամանակ էին ինսուլտ տարել ու ունեին վերջույթների ֆունկցիաների խանգարման նույն աստիճանը։

Երկրորդ խումբը մարզանքները կատարում էր VR-ակնոցի ու ձեռնոցների օգնությամբ, որոնք սարքավորված էին սենսորներով։ Մարզանքների ժամանակ հիվանդներին առաջարկում էին տարբեր գործողություններ կատարել՝ օրինակ ձգվել դեպի օբյեկտը կամ բռնել մոտակա օբյեկտը։ Չորս շաբաթվա ընթացքում երկու խմբերի մասնակիցները պետք է 16 անգամ անցնեին համապատասխան մարզանքները, նրանց մոտորային ֆունկցիաների վիճակը գնահատել էին մինչեւ ռեաբիլիտացիայի սկիզբը, կուրսի ավարտից անմիջապես հետո ու երեք ամիս անց։

Հետազոտողները պարզել են, որ վերին վերջույթների մոտորային ֆունկցիաները զգալիորեն լավացել էին փորձի բոլոր մասնակիցների մոտ՝ անկախ ռեաբիլիտացիայի տեսակից ։ Ընդ որում կիրառված երկու մեթոդաբանությունների արդյունավետության տեսակետից զգալի տարբերություն չի հայտնաբերվել։ Թե ավանդական ֆիզիոթերապիան, թե VR-թերապիան վերջույթների ֆունկցիոնալությունը լավացրել էր 21 տոկոսով՝ մարզումների ավարտից անմիջապես հետո, եւ 30 տոկոսով՝ ավարտից երեք ամիս անց։

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ավանդական թերապիայի և VR-տեխնոլոգիաների գործածման հավասար արդյունավետության պայմաններում երկրորդ մեթոդը շահում է այն բանի հաշվին, որ բժիշկը կարող է ինքնուրույն կարգավորել առաջադրանքները՝ ըստ հիվանդի վիճակի ծանրության ու այն հանգամանքի, թե հատկապես որ մոտորային ֆունկցիաներն են վերականգնում պահանջում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է