• Latest news

ԳՄՕ մթերքները Հայաստանում խոչընդոտելու են օրգանական գյուղատնտեսության զարգացմանը․ փորձագետ

20 նոյեմբերի, 2017  20:19

Հայաստանում չարժե աճեցնել ԳՄՕ մթերքներ, քանի որ դա խոչընդոտելու է օրգանական գյուղատնտեսության զարգացմանը։ Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել սննդամթերքի հարցերով մասնագետ Դավիթ Պիպոյանը։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության համար պիտանի հողատարածքները Հայաստանում այնքան էլ շատ չեն ու դրանց մեծ մասը իրարից հեռու չեն գտնվում։ Այսպիսով՝ եթե մի հողատարածքում աճեցնեն օրգանական սննդամթերք, իսկ հարեւան հողատարածքում՝ գենոմոդիֆիկացված, միջատները մի հողատարածքից ծաղկափոշին մյուսը կտեղափոխեն, վարակելով օրգանական մթերքը, որը հետո չի կարողանա ստանալ օրգանականի սերտիֆիկատ։

Պիպոյանը նշեց, որ այն երկրներում, որտեղ գոյւղատնտեսական հողատարածքները շատ են, ԳՄՕ մթերքների աճեցումը օրգանական մթերքներից հեռու կազմակերպելը բավականին հեշտ է, բայց Հայաստանում դա բավականին բարդ կլինի անել, դրա համար էլ հանուն օրգանական գյուղատնտեսության աջակցության՝ ԳՄՕ մթերքների աճեցումը ավելի լավ է արգելել, համարում է փորձագետը։

Սակայն, նրա խոսքով, դա չի նշանակում, որ ԳՄՕ մթերքներ ներմուծել չի կարելի։ Եթե մթերքը, որը այլ երկրներում է աճեցվել, անցել է անհրաժեշտ ստուգումները, այն կարող է ներմուծվել Հայաստան՝ ավելին, այն նպաստելու է շուկայում գների նվազմանը։ Սակայն ցանկալի է, որ այդ մթերքը լինի մակնշված, իսկ սպառողը հնարավորություն ունենա ընտրել՝ ուզում է օրգանական, թե՞ ԳՄՕ մթերք։

Դավիթ Պիպոյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ԳՄՕ մթերքների գործածման հետ կապակցված ռիսկեր չկան, ինչի մասին վկայում է նաեւ National Academies of Science, Engineering and Medicine հանրահայտ զեկույցը, որտեղ ասվում է այն մասին, որ ԳՄՕ-ն մյուս սննդամթերքներից ավելի վտանգավոր չէ։

«Ես չեմ ասում, որ դրանք (ԳՄՕ մթերքները) ավելի վտանգավոր են, քան ծանր մետաղները, թունաքիմիկատները կամ հակաբիոտիկների մնացորդները։ Բայց սպառողին պետք է տրամադրվի ազատ ընտրության հնարավորություն»,- ասում է փորձագետը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել