• Latest news

Առանց աչքերի ծնված երեխան կարող է սկսել տեսնել ունիկալ իմպլանտների շնորհիվ

20 նոյեմբերի, 2017  23:49

Փոքրիկ Արչի Իննեսը ծնվել է առանց աչքերի, ու ընդամենը մի քանի տարի առաջ ոչ ոք ու ոչինչ նրան չէր կարող օգնել։ Բայց ժամանակակից գիտությունը շատ բանի է ունակ։ Երեխայի մայրը՝ Ֆիոնա Գոլդը հույս ունի, որ կկարողանա գումար հավաքել ու երեխային բիոնիկ իմպլանտներ տեղադրել, որոնց շնորհիվ երեխան տեսականորեն կկարողանա տեսնել։

ԱՄՆ-ում այդ ունիկալ բուժումն անցկացնելու համար կինը մտադիր է 58 000 ֆունտ հավաքել։

Տղան ծնվել է հազվագյուտ գենետիկ խանգարումով՝ SOX2 համախտանիշով, որի պատճառով նա ամբողջովին կույր է։ Նա ունի նաեւ լսողության խանգարումներ ու կերակրվում է խողովակի միջոցով։

Բիոնիկ աչքերը, որոնք Ֆիոնան հույս ունի տեղադրել որդուն, վիզուալ տեղեկատվությունը ստանում են մանրակերտ տեղախցիկներից, որոնք տեղադրվում են հիվանդների ակնոխոռոչի մեջ։ Հետո այդ կերպարները փոխակերպվում են էլեկտրական ալիքների ու անլար կապով փոխանցվում էլեկտրոդների փնջերին, որոնք ցանցաթաղանթին են միացված։ Տվյալ էլեկտրոդները խթանում են ցանցաթաղանթի բջիջները, որպեսզի դրանք ուղեղին տեղեկատվություն ուղարկեն։

Փոքրիկ Արչիի մեկ աչքի մեջ արդեն տեղադրել են գելային իմպլանտ։ Դա սովորական պրոթեզ է, որը թույլ է տալիս պահպանել ակնախոռոչի ձեւը։ Դրա շնորհիվ նրա դեմքը զարգանում է առանց տեսանելի դեֆորմացիաների, ու դա թույլ է տալու ապագայում մեծահասակների պրոթեզներ կրել։ Մեծ Բրիտանիայում բիոնիկ աչքերը պետք է պետական կլինիկաներում հայտնվեն միայն երկու տարի անց, բայց երեխայի մայրը համարում է, որ սպասել չի կարելի։

SOX2 համախտանիշը կամ անոֆտալմիան հազվագյուտ խանգարում է, որը կապակցված է  SOX2 գենի մուտացիայի հետ, որը բնութագրվում է աչքերի ու մարմնի այլ մասերի զարգացման խանգարումով։ Տվյալ համախտանիշով մարդիկ սովորաբար ծնվում են առանց ակնախնձորի, չնայած որոշ հիվանդներ այնուամենայնիվ ունենում են փոքրիկ աչքեր ու այդ դեպքում նրանց մոտ ախտորոշում են միկրոֆտալմիա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է