• Latest news

Հղիության ժամանակ վարսակաշիլայի գործածումն օգտակար է պտղի համար․ գիտնականներ

21 նոյեմբերի, 2017  11:58

Վարսակաշիլան բարերար ազդեցություն է թողնում ապագա երեխայի առողջության վրա դեռ մոր արգանդում։ Այս մասին հայտնում են Վաշինգտոնի մանկաբուժության ինստիտուտի գիտնականները։

Հղիության ժամանակ շատ վարսակաշիլա գործածող կանանց 92 տոկոսի մոտ ավելի առողջ երեխաներ են ծնվել (այն մայրերի երեխաների համեմատ, որոնք վարսակաշիլա չեն սիրում)։ Մինչ նման եզրակացության հանգելը՝ մասնագետները մի շարք հետազոտություններ են իրականացրել, որոնք ընդգրկել են 22-35 տարեկան ավելի քան 1000 կանանց։

Նախագծի մեկնարկի պահին այդ կանայք եղել են հղիության առաջին եռամսյակում։ Ապագա մայրերին առաջարկվել է ծննդաբերությունից երեք ամիս առաջ ամենօրյա սննդակարգի մեջ ընդգրկել վարսակաշիլայի մեկ մասնաբաժին ։ Հենց երեխաները լույս աշխարհ են եկել, պարզվել է, որ այն նորածինները, որոնց մայրերը կերել են վարսակաշիլա, առողջական ավելի լավ ցուցանիշներ են դրսեւորել։

«Վարսակաշիլան պարունակում է բազմաթիվ սննդարար նյութեր, որոնք դրական են ազդում պտղի ինքնազգացողության վրա մոր արգանդում։ Նորածինն ինքը դեռ մինչեւ լույս աշխարհ գալը լավ յուրացնում է սննդարար շիլայի արժեքավոր պիգմենտները»,- նշել են հետազոտողները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել