• Latest news

Նախկին նախարար. ՄՊՎ-ի պատվաստման եւ անպտղության միջեւ կապի ապացույցներ չկան

21 նոյեմբերի, 2017  15:41

ՄՊՎ-ի դեմ պատվաստումը կարող է կողմնակի ազդեցություններ ունենալ, սակայն ճշմարիտ գիտական տվյալներ չկան, որոնք իսկապես կապացուցեն Գարդասիլ պատվաստանյութի եւ անպտղության միջեւ կապը: Այդ մասին նոյեմբերի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է Հայաստանի առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ ՄՊՎ-ի դեմ պատվաստումն ամբողջ աշխարհում սկսել են իրականացնել 2007-ից եւ այս տաս տարիների ընթացքում անհնարին կլիներ գտնել իրական պատճառահետեւանքային կապ պատվաստման եւ անպտղության միջեւ: Ավելին, անհնարին է եղել ապացուցել, որ անպտղության արձանագրված դեպքերը կապված են հենց պատվաստման հետ:

«Այս պատվաստումը միայն «կտորն» է այն սպիտակուցի, որն ստիպում է օրգանիզմին վիրուսի դեմ հակամարմիններ արտադրել: Դա թույն չէ եւ նույնիսկ քիմիական նյութ չէ: Դա մի բան է, որն օրգանիզմին օգնում է վիրուսի դեմ պայքարել», - նշել է նախկին նախարարը:

Ըստ նրա՝ Գարդասիլ պատվաստանյութի ներարկումից հետո որոշ պացիենտների մոտ այնպիսի կողմնակի ազդեցություններ են նկատվել, ինչպիսիք են ծակոցի տեղում ցավ, թուլություն, սրտխառնոց, գլխապտույտ, որոնք մի քանի օրից անցնում են: Այդպիսի կողմնակի ազդեցությունները լինում են պատվաստումների մեծ մասից հետո, նշել է նախկին նախարարը:  Այդ ազդեցությունների եւ պատվաստման միջեւ հարաբերակցությանը կարելի է հեշտորեն հետեւել, սակայն պատվաստման եւ անպտղության կամ մահվան դեպքերի միջեւ կապը հետեւելու հնարավորություն չի ընձեռնվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել