• Latest news

6 մթերք, որոնք չի կարելի քսել դեմքին

21 նոյեմբերի, 2017  19:27

Որոշ մթերքներ կտրականապես արգելվում  է քսել դեմքին, անգամ եթե դրանք «բնական են»։ Դրանց թվում են․

Հում ձուն

Հում ձուն առկա է դեմքի եւ մազերի տնական դիմակների մեծ մասի բաղադրության մեջ։ Բայց ճշմարտությունն այն է, որ այդ մթերքը մաշկին քսելն առնվազն վտանգավոր է։ Հում ձուն կարող է սալմոնելլայի բակտերիաներ պարունակել, որոնք կարող են լորձաթաղանթի կամ վնասված մաշկի միջոցով հայտնվել ձեր օրգանիզմում։

Կիտրոնի հյութ

Լուրեր են պտտվում, որ կիտրոնի հյութի օգնությամբ կարելի  է ազատվել մաշկի պիգմենտներից եւ պզուկներից։ Դա այդպես չէ։  Կիտրոնի հյութը պարունակում  է շատ թթու, որը կփոխի մաշկի  pH մակարդակը, կհանգեցնի բորբոքումների եւ գրգռվածության։

Սննդի սոդա

Ոմանք պնդում են, որ սննդի սոդան օգնում է պզուկների դեմ պայքարում, բայց այս բաղադրիչից նույնպես պետք է հրաժարվել։ Սոդան կարող է փոխել մաշկի  pH մակարդակը եւ նվազեցնել դրա վերին շերտի հաստությունը։

Դարչին

Դարչինը հաճելի բույր ունի, սակայն չարժե այն քսել դեմքին։ Այն նույնպես կարող է փոխել մաշկի  pH մակարդակը, բացի այդ, կարող է հանգեցնել գրգռվածության եւ այրվածքների։

Մայոնեզ

Թվում է,  թե ում մտքով կարող է անցնել մայոնեզ քսել դեմքին։ Պարզվում է,  որ ոմանք կարծում են, թե այն խոնավեցնում է մաշկը, ինչպես քսուքը։ Դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ մայոնեզը կարող է փակել մաշկի ծակոտիները, ինչի պատճառով մեծանում է պզուկների եւ ցանի առաջացման հավանականությունը։ Ավելին՝ պատրաստի մայոնեզում կան հսկայական քանակությամբ քիմիկատներ եւ բուրավետիչներ, որոնք ձեր մաշկին պետք չեն։

Սպիրտ

Որոշ մարդիկ, որոնք յուղոտ մաշկ ունեն, մտածում են, որ ավելորդ ճարպից ազատվելու համար կարելի է օգտագործել սպիրտային լուծույթներ։ Սակայն ալկոհոլը մաշկից քաշում է կարեւոր լիպիդները, սպիտակուցներն ու ճարպերը, ինչի պատճառով մաշկը թուլանում է եւ խոցելի դառնում բորբոքումների առաջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է