• Latest news

Ինչո՞ւ բանջարեղենը խորհուրդ չեն տալիս տապակել բաց թավայի մեջ

21 նոյեմբերի, 2017  20:32

Բանջարեղենը բաց թավայի մեջ տապակելը վատ մտահղացում է, հավաստիացնում են  Texas Tech University եւ Utah State University համալսարանների գիտնականները։ Նրանց խոսքով, բաց թավայի մեջ տապակելու կամ շոգեխաշելու ժամանակ օդի մեջ ճարպի միկրոսկոպիկ մասնիկներ են հայտնվում։ Դրանք շնչելու դեպքում կարելի է իրական խնդիրների բախվել։

Գիտնականները թավայի մեջ յուղ են տաքացրել, իսկ հետո հետեւել են, թե ինչ է տեղի ունենում ջուր ավելացնելու ժամանակ։ Փորձագետների խոսքով՝ միանգամայն կանխատեսելիորեն՝ ջրի ու շիկացած յուղի համադրությունը առաջացնում էր իսկական պայթյուն՝ յուղի բազմաթիվ մասնիկներ էին հայտնվում օդի մեջ։ Այդ տեսակետից հատկապես վտանգավոր են հավն ու բանջարեղենը , քանի որ դրանց մեջ շատ է ջուրը։

Փորձագետները հիմնականում դժգոհում են պատրաստման այն մեթոդներից, որոնք ընդունված են չինական խոհանոցում (ջրի մեջ հավելում են տաք վոկ)։ Նրանք շեշտում են, որ միլիոնավոր մարդիկ են մահանում սեփական տան աղտոտված միջավայրի պատճառով։ Գիտնականները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը թույլ կտա փոփոխություններ կատարել օդափոխանակության ու օդի զտման համակարգերում։

Ճիշտ է, գիտնականները դեռ չեն պարզել, թե խոհանոցում յուղի մասնիկները ինչ հեռավորության վրա են ունակ փոշիանալ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է