• Latest news

Մոծակի խայթոցից բրիտանուհին «քարանում է»

22 նոյեմբերի, 2017  13:06

Բրիտանացի կենդանապաշտպան՝ 37-ամյա Ռեբեկա Ուիլերսը տառապում է դիֆուզային համակարգային սկլերոդերմիայով. շարակցական հյուսվածքի աուտոիմուն հիվանդություն՝ մաշկի, անոթների, հենաշարժողական համակարգի եւ ներքին օրգանների մաշկի բնորոշ ախտահարմամբ: Այդ հիվանդությունը նա ստացել է Ինդոնեզիա ուղեւորությունից հետո, հաղորդում է The Independent-ը:

Այս հիվանդությամբ տառապողների 10 տոկոսը հինգ տարվա ընթացքում մահանում է: 2015-ին Ուիլերսը գնացել է Սումատրա՝ մասնակցելու անհայտացող տեսակի սումատրական վագրերի, որոնց թիվը 500-ից ավելի պակաս է, պահպանությանը նվիրված նախագծին: Մասնագետները ենթադրում են, որ համակարգային սկլերոդերմիայի զարգացմանը նպաստել է այդ ուղեւորության ընթացքում մոծակի խայթոցը:

Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո կինը, միմյանց նկատմամբ տեսանելի կապ չունեցող, մի քանի հիվանդություն է տարել, ինչից հետո նրա մոտ համակարգային սկլերոդերմիա են հայտնաբերել:Հիվանդության պատճառով նրա մաշկն ու շարակցական հյուսվածքը ավելի կոպիտ են դառնում: Ուիլերսի խոսքով, ինքն այնպես է իրեն զգում, կարծես վերածվում է քարի:

«Ամենասարսափելին այն է, թե որքան արագ է հիվանդությունը տարածվում, - ասում է նա: - Բժիշկն ինձ զգուշացրել է, որ հաջորդող երեք տարիները այն ավելի ագրեսիվ կդառնա: Այժմ նույնիսկ ատամները խոզանակելն է բարդ, քանի որ ձեռքերը կարծես քարից լինեն՝ ես ոչինչ չեմ կարողանում բռնել»:

Ուիլերսը ծրագրում է ախտորոշման եւ բուժման համար ծախսել կենսաթոշակի կուտակումները եւ տան վաճառքից ստացված գումարը:

«Կենդանիները ողջ իմ կյանքն էին, իսկ այժմ ես ստիպված եմ նստել կենդանաբանական այգու գրասենյակում եւ զբաղվել թղթային աշխատանքներով», - գանգատվում է նա:Sent on:12:57 pm

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել