• Latest news

Օդի աղտոտումը կարող է անպտղության պատճառ դառնալ

22 նոյեմբերի, 2017  15:40

Օդի աղտոտումը կարող է հանգեցնել շատ զույգերի անպտղության, հայտնել են չինացի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Journal ամսագրում։

Հետազոտողները հարցում են իրականացրել Թայվանում 6․5 հազար տղամարդկանց շրջանում ու պարզել, որ օդում ծանր մետաղների ու պոլիցիկլիկ արոմատիկ ածխածինների մանր դիսպերսային մասնիկների (10 նանոմետրից մինչեւ 2․5 միկրոմետր տրամագծով) բարձր պարունակությունը նվազեցնում է սերմնահեղուկի որակը։

Գիտնականների կարծիքով, ազատ ռադիկալների վնասվածքը, որը կապված է շրջակա միջավայրի աղտոտման հետ, բացասաբար է ազդում օրգանիզմի ԴՆԹ-ի ու բջջային պրոցեսների վրա։

Մեգապոլիսներում անպտուղ տղամարդկանց քանակը բավականին բարձր է։ Մեծ քաղաքներում տղամարդկանց շուրջ 15 տոկոսը չի կարողանում երեխա սաղմնավորել։ Վտանգավոր են համարվում օդում պարունակվող կադմիումը, սնդիկն ու կապարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է