• Latest news

Գիտնականները հայտնաբերել են ուղեղի ծերացման գլխավոր պատճառները

22 նոյեմբերի, 2017  18:05

Ուղեղի ծերացումը եւ ծերունական դեմենցիան վահանիկների կուտակումն է, որոնք առաջացնում են նեյրոֆիբրալային հանգույցները, հայտնում են Վաշինգթոնի Ալլենի ուղեղի հետազոտության ինստիտուտի հետազոտողները: Եվս մեկ կարեւոր գործոն է համարվում ԴՆԹ-ում փոփոխությունները, որոնք նվազեցնում են գեների ակտիվությունը: Այս մասին նշված է MedicalXpress կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Գիտնականները վերլուծել են 65-90 տարեկան 107 տարեց մարդկանց ուղեղ նմուշները: Նյարդային հյուսվածքները տիոֆլավին T դեղին ներկանյութով ներկելը թույլ է տվել հայտնաբերել մեծ քանակությամբ ամիլոիդային վահանիկներ՝ բետա ամիլոիդների պեպտիդների կուտակումներ, որոնք կապված են Ալցհեյմերի հիվանդության հետ, եւ միահյուսված պրոտեինային մանրաթելեր (նեյրոբրիլային հանգույցներ):

Դրանց կուտակումը տարեց մարդկանց մոտ հարաբերակցվել է դեմենցիայի հետ, սակայն ոչ միշտ է ամիլոիդային վահանիկներով հիվանդների մոտ տկարամտություն զարգացել:

Որպես կանոն, որքան մեծ թվով վահանիկներ եւ հանգույցներ են հայտնաբերվել, այնքան մարդն ավելի էր ենթակա ծերունական դեմենցիային, չնայած որոշ դեպքերում նման հարաբերակցություն չի եղել:

Հիպոկամպի եւ նոր կեղեւի բջիջներում գեների էքսպրեսիայի անալիզը, որն արտահայտվում է ՌՆԹ արտադրանքի գոյացման արագությամբ, ցույց է տվել, որ տկարամտությանը նպաստում են ԴՆԹ ակտիվության փոփոխությունները: Ուղեղի ծերացման հետ կապված գեներին են դասվում նրանք, որոնք մասնակցում են միտոքոնդրիումների գործառնությանը՝ արգանելը, որը բջջին էներգիա է մատակարարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է