• Latest news

Երեխաների ճարպակալման համար մեղավոր են լրատվամիջոցներն ու գովազդը․ մանկաբույժներ

22 նոյեմբերի, 2017  20:26

Մանկաբույժները համարում են, որ երեխաների շրջանում ճարպակալման դեպքերի աճի համար մեղավոր են լրատվամիջոցները՝ հեռուստատեսությանը, համացանցը ու վնասակար սննդի գովազդ տարածող մյուս միջոցները։ 

Նրանք նման եզրակացության են հանգել ուսումնասիրելով բազմաթիվ հետազոտություններ, որոնք իրականացվել են դեռ 1980-ականներից սկսած։ Արդյունքները հրապարակվել են Acta Paediatrica ամսագրում։

Երեխաների առողջության վրա լրատվամիջոցների ազդեցության մասին մի շարք հետազոտությունների ուսումնասիրությունը բացահայտել է , որ որքան շատ ժամանակ է երեխան անցկացնում հեռուստացույցի առաջ, այդքան շատ է նա հակված անառողջ սնունդ գործածելուն ու քաշ հավաքելուն։ Ու դա կապակցված է ոչ այնքան հեռուստացույց դիտելուն հատկացված ժամանակի՝ որքան անառողջ սննդի գովազդի հետ։ Երեխաները դեռ սեփական կարծիք չունեն ու չեն կարող իրենց տեսածը քննադատաբար վերլուծել։ Նույնը վերաբերում է նաեւ համացանցում տեղադրվող գովազդին։ Երեխաները, որոնք հեռուստացույց դիտելու փոխարեն, օրինակ, երաժշտություն են լսում, ավելի հազվադեպ են գիրանում։ Իսկ այն երեխաները ու մեծահասակները, որոնք շատ ժամանակ են անցկացնում հեռուստացույց դիտելով, ավելի հակված են անառողջ սննդակարգի ու հետեւաբար նաեւ գիրացման։ Բացի դրանից, պարզվել է, որ 6-8 տարեկան երեխաների 70 տոկոսը համարում է, որ ֆասթ ֆուդը տնական ուտելիքից օգտակար է։

Նաեւ երեխաները, որոնք շատ ժամանակ են անցկացնում սոցցանցերում ու գիշերը իրենց բջջային հեռախոսները թողնում են ննջարանում, ավելի վատ են քնում։ Իսկ անորակ քունը, ինչպես գիտեք, նույնպես ճարպակալման պատճառներից մեկն է։

Վտանգավոր են նաեւ սննդամթերքի արտադրողների կողմից երեխայի էլ․ փոստին ուղարկվող հաղորդագրությունները, որոնք գովազդում են անառողջ սնունդ։

«Ծնողները պետք է սահմանափակեն իրենց երեխաների հեռուստադիտումը ու համակարգիչների եւ այլ սարքերի գործածումը՝ հասցնելով օրական մինչեւ մեկուկես ժամի։ Բացի դրանից, մանկաբույժները պետք է նախազգուշացնեն ծնողներին երեխաների մտավոր ու ֆիզիկական զարգացման հարցում լրատվամիջոցների հետ կապված ռիսկերի մասին»,- նշում են հետազոտողները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել