• Latest news

Ինչո՞ւ է անհրաժեշտ աուդիոմետրիան

22 նոյեմբերի, 2017  21:45

Աուդիոմետրիան լսողության սրության ախտորոշման մեթոդ է, որն օգտագործվում է լսողության կորստի աստիճանը եւ տեսակը որոշելու համար: Չնայած որոշ սուբյեկտիվությանը,- աուդիոմետրիան հենվում է հիվանդի խոսքի վրա,- այն լայնորեն կիրառվում է հետազոտության կամերտոնային մեթոդի եւ իմպեդանսոմետրիայի հետ միասին: Ե՞րբ եւ ինչո՞ւ է անհրաժեշտ աուդիոմետրիան՝ հարցի շուրջ NEWS.am Medicine-ը զրուցեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի ԼՕՌ բժիշկ Հայաստան Մեսրոպյանի հետ:

Մասնագետի խոսքով՝ լսողության հետ կապված խնդիրներ կասկածելու դեպքում կատարվում է տոնալ շեմքային աուդիոմետրիա՝ տիպային հաճախականության (125-8000 հերց) դիապազոնում լսելի շեմի գնահատում, եւ խոսքային աուդիոմետրիա՝  մարդու խոսքի ընկալման եւ տարբերակման որակը պարզելու համար: Այս թեստերի հիման վրա կազմվում է աուդիոգիրը, ըստ որի կարելի է ախտորոշել ծանրալսության տեսակը, աստիճանը եւ տարբերակել ականջի տարբեր հիվանդությունները:

Հայաստան Մեսրոպյանը հայտնեց, որ ծանրալսության 2 տեսակ կա՝ սենսոնեւրալ եւ հաղորդչական: Սենսոնեւրալ ծանրալսությունը լսողության կորուստն է, որն առաջանում է ձայնի ընկալիչ ապարատի վնասման դեպքում: Հաղորդչական ծանրալսության պատճառը ձայնի անցնման ճանապարհին զանազան խոչընդոտներն են՝ ծծմբային խցանը, արտաքին լսողական անցուղու էկզոստոզը ¥ոսկրային հյուսվածքի գերաճ¤, թմբկաթաղանթի թափածակումը, լսողական ոսկրիկների շղթայի խզումը, ոսկրիկների ֆիքսացիան, միջին ականջում հեղուկի եւ թարախի կուտակումը, արտաքին եւ միջին ականջի տարբեր բնածին արատները եւ այլն:

Բժշկի խոսքով՝ սենսոնեւրալ ծանրալսության դեպքում անչափ կարեւոր է ժամանակին կատարված ախտորոշումը, քանի որ սուր փուլում հնարավոր է լսողության լիարժեք եւ մասնակի վերականգնում (եթե խոսքը IV աստիճանի ծանրալսության կամ խլության մասին չէ): Շատ հաճախ հիվանդները ականջի խցանման զգացողություն ունենալիս մտածում են, որ դա պարզապես գրիպի հետեւանք է եւ շուտով կանցնի: Եվ այսպիսով թանկ ժամանակ են կորցնում՝ արդեն մեկ ամիս հետո հիվանդությունը քրոնիկական եւ գործնականում անբուժելի է դառնում: Այս դեպքում օգնում են միայն լսողական սարքերը, իսկ 4-րդ աստիճանի սենսոնեւրալ ծանրալսության կամ պրակտիկ խլության դեպքում՝ միայն կոխլեար իմպլանտացիան (խխունջային ներպատվաստումը):

Ծանրալսության դեպքում, որպես կանոն, եւս մեկ հետազոտություն է կատարվում՝ իմպեդանսոմետրիա, արտաքին լսողական անցուղու ծավալի, թմբկաթաղանթի, թմբկախոռոչի, եվստախյան փողերի, լսողական ոսկրիկների վիճակը գնահատելու համար, ինչպես նաեւ ակուստիկ ռեֆլեքսը որոշելու համար: Իմպենդանսոմետրիան հնարավորություն է տալիս հայտնաբերել միջին եւ ներքին ականջի այնպիսի ախտահարումներ, ինչպիսիք են եվստախիտը, էքսուդատիվ օտիտը, լսողական ոսկրիկների շղթայի խզումը, օթոսկլերոզը եւ այլն:

Բժշկի խոսքով՝ հաղորդչական ծանրլսությունը հիմանականում բուժվում է թերապեւտիկ եւ վիրաբուժական մեթոդներով:

Հայաստան Մեսրոպյանը հայտնեց, որ «Աստղիկ» ԲԿ-ն հագեցած է ԼՕՌ հիվանդությունների ախտորոշման եւ բուժման համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքերով, այդ թվում՝ լսողության կորստի ախտորոշման համար գերմանական MAICO ֆիրմայի աուդիոմետրով եւ իմպեդանսոմետրով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել