• Latest news

Շաքար արտադրողները 50 տարի թաքցրել են շաքարի եւ քաղցկեղի միջեւ կապը

23 նոյեմբերի, 2017  11:59

ԱՄՆ-ում շաքար արտադրողներն ավելի քան 50 տարի թաքցրել են փորձերի արդյունքները, որոնք վկայում են այն մասին, որ սախարոզաի օգտագործումը վատացնում է սրտանոթային համակարգի վիճակը եւ բարձրացնում է միզապարկի քաղցկեղի ռիսկը։

Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիական համալսարանի հետազոտողները միայն վերջերս են PLOS Biology ամսագրում հրապարակել 1960-ական թթ․ Շաքարի հետազոտման ֆոնդի (Sugar Research Foundation, SRF) իրականացրած հետազոտությունների արդյունքները։

1967 թվականին SRF-ը սկսել էր Project 259 պայմանական անվանումը ստացած հետազոտությունը լաբորատոր կենդանիների մասնակցությամբ, որպեսզի պարզի օրգանիզմի վրա սախարոզի երկարաժամկետ ազդեցությունը։ Փորձերի ժամանակ հայտնաբերվել էր, որ շաքարով սնված առնետների մոտ հիպերլիպիդեմիա՝ արյան  մեջ լիպիդների աննորմալ աճ է հայտնաբերվել։ Այդ վիճակը սրտանոթային համակարգի լրջագույն խնդիրներով է հղի։ Ընդ որում, շաքարի փոխարեն օսլա ստացած առնետների մոտ նման վիճակ ի հայտ չի եկել։

SRF-ի պատվերով Բիրմինգեմի համալսարանի հետազոտողների կողմից իրականացված այդ աշխատանքը պարզել  է նաեւ, որ շաքար օգտագործած առնետների մոտ այլ մետաբոլիկ խնդիրներ կան։ Մասնավորապես, խոսքը բետա-գլյուկուրոնիդազի ֆերմենտի մակարդակի մասին է, որը բարձրանալու դեպքում կարող է մեծացնել միզապարկի քաղցկեղի ռիսկը։

Ստանալով նման տվյալներ՝ SRF-ը համեմատել է աշխատանքը նախքան դրա ավարտը եւ դադարեցրել ֆինանսավորումը, իսկ ստացված արդյունքները չեն հրապարակվել։

«259 Նախագծի արդյունքները SRF-ին ցույց տվեցին, որ սախարոզի օգտագործումը, օսլայի հետ համեմատած, այլ մետաբոլիկ հետեւանքներ է ունենում եւ նպաստում է մեզում բետա-գլյուկուրոնիդազի քանակի աճին, ինչը կարող է իր դերն ունենալ միզապարկի քաղցկեղի  զարգացման հարցում»,- ասում են գիտնականները։

Հետազոտության հեղինակները նշում են, որ ներկայումս օրգանիզմում նյութափոխանակության գործընթացի վրա շաքարի ազդեցության մասին վեճերը կարող են դեռեւս իրենց վրա կրել «ավելի քան 50 տարի առաջ սկսված՝ շաքարի արտադրողների կողմից շահարկումների ազդեցությունը»։ Մասնավորապես, անցյալ տարի Շաքարի ամերիկյան ասոցիացիան, որը մասնակի ժառանգել է SRF-ը, քննադատել էր մկների վրա ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ցույց են տալիս շաքարի օգտագործման եւ ուռուցքների եւ մետաստազների արագ աճի միջեւ կապը։

Գիտնականները կոչ են անում քննադատաբար մոտենալ ցանկացած հետազոտության, որը ֆինանսավորվում է դրա արդյունքներում կոմերցիոն շահ հետապնդող ինդուստրիայի կողմից։ Իսկ այս դեպքում SRF-ի գործողությունները հեղինակները համեմատում են ծխախոտ արտադրողների գործողությունների հետ, որոնք բազմիցս սկանդալների առիթ են տվել՝ թաքցնելով կամ հերքելով ծխախոտի վնասն ապացուցող հետազոտությունների տվյալները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է