• Latest news

Մանկության տարիներին քաղցկեղը հաղթահարած մարդիկ ավելի շատ են հակված հիպերտոնիայի. հետազոտություն

24 նոյեմբերի, 2017  10:48

Մարդիկ, որոնք մանկության տարիներին քաղցկեղով են հիվանդացել, հատկապես ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ տղամարդիկ, 2 անգամ ավելի հաճախ են բախվում հիպերտոնիային, հայտնում են Սուրբ Հուդայի Մանկական հետազոտական հոսպիտալի աշխատակիցները:

Cancer Epidemiology, Biomarkers & Prevention ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում նրանք վերլուծել են 3016 մեծահասակ կամավորների տվյալները: Պարզվել է, որ մանկության տարիներին քաղցկեղը հաղթահարած  մարդկանց խմբում հիպերտոնիայի տարածվածությունը 2,6 անգամ ավելի մեծ է եղել, քան սպասում էին: Ըստ որում՝ տարիքին զուգահեռ վտանգը մեծացել է: Այսպես՝ 30 տարեկանում հիպերտոնիայով է տառապել մանուկ տարիքում քաղցկեղով հիվանդացած կամավորների 13 տոկոսը, 40 տարեկանում՝ 37 տոկոսը, իսկ 50 տարեկան դառնալիս՝ 70 տոկոսից ավելին: Մանկության տարիներին քաղցկեղը հաղթահարածների շրջանում ճնշման խնդիրները միջինում 10 տարի ավելի վաղ են սկսվում, քան քաղցկեղով չհիվանդացածների շրջանում:

Մասնագետները հիշեցնում են, որ հիպերտոնիան մեծացնում է սրտի եւ անոթների հետ կապված այլ խնդիրների առաջացման հավանականությունը: Սիրտ-անոթային համակարգի համար վտանգավոր բուժում անցնող մարդկանց շրջանում հետեւանքները կարող են ավելի ծանր լինել: Գիտնականների խոսքով՝ հիպերտոնիան վիճակագրորեն նկատելիորեն չի կապվել քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել