• Latest news

Քաղցկեղի վաղ ախտորոշման դեպքում բուժվելու հավանականությունը 18 անգամ ավելի մեծ է

24 նոյեմբերի, 2017  11:53

Եթե քաղցկեղը ժամանակին է հայտնաբերվում, հիվանդի հաջողությամբ բուժվելու հավանականությունը 18 անգամ ավելի բարձր է: Ելույթ ունենալով Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) War on Cancer համաժողովում՝ այս մասին ասել է բրիտանական NHS-ի ղեկավար Սայմոն Սթիվենսը:

Շատ մարդիկ լսել են այն մասին, որ ավելի լավ է, քաղցկեղը հայտնաբերել վաղ փուլում, բայց քչերն են լսել, թե հիվանդների ապրելիության որքան մեծ  տարբերություն կա այդ հիվանդության վաղ եւ ուշ հայտնաբերման միջեւ։ Պարզվում է, որ եթե հիվանդությունը հայտնաբերում են առաջին կամ երկրորդ փուլում, հիվանդությունը հաղթահարելու շանսերը 18 անգամ ավելի մեծ են, քան երրորդ կամ չորրորդ փուլում հայտնաբերելու դեպքում։ Իհարկե, սրանք միջին ցուցանիշներ են, եւ յուրաքանչյուր առանձին ուռուցքի դեպքում դրանք տարբերվում են, բայց անգամ ընդհանուր առմամբ այս տեղեկությունը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է քաղցկեղը ժամանակին ախտորոշելը։

Ավելի վաղ ախտորոշումը կարեւոր է ոչ միայն հիվանդի, այլ նաեւ պետության համար, քանի որ այս դեպքում բուժումն ավելի էժան է լինում։ Ահա թե ինչու, այդքան կարեւոր է ակտիվորեն քարոզել մարդկանց կանխարգելիչ զննում անցնել։ Դա հատկապես վերաբերում է ռիսկի խմբում գտնվողներին, օրինակ, ծխողներին, ճարպակալում ունեցողներին։

Վերջերս Մեծ Բրիտանիայում որոշել են սուպերմարկետների դիմաց գտնվող ավտոկայանատեղիներում համակարգչային տոմոգրաֆի սարքավորումներով ավտոբուսներ տեղակայել եւ երբեմնի ու ներկա ծխողներին հրավիրել բուժզննում անցնել։ Կարծիք կա, որ դա կօգնի վաղ փուլում ի հայտ բերել թոքի քաղցկեղի հազարավոր դեպքեր։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին կամ երկրորդ փուլում ուռուցքը հայտնաբերած հիվանդների 90 տոկոսը  ախտորոշումից 5 տարի անց դեռ ողջ է լինում։ Սակայն 4-րդ փուլում հայտնաբերված քաղցկեղի մոտ 95 տոկոսը մահացու ելք է ունենում, քանի որ հիվանդները գրեթե շանսեր չեն ունենում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել