• Latest news

Գիտնականներն արյունատար անոթները վերականգնելու միջոց են գտել

24 նոյեմբերի, 2017  16:59

Ֆերմենտների որոշակի ենթադասի ակտիվացումը հանգեցնում է նրան, որ օրգանիզմում սկսում են լիարժեք արյունատար անոթներ ձեւավորվել։ Այդ մեխանիզմը հասկանալը կարող է սրտանոթային հիվանդությունների բուժումը նոր մակարդակ բարձրացնել, պնդում են Sanford Burnham Prebys Medical Discovery Institute (SBP)—ի մասնագետները։

Խոսքը անգիոգենեզի՝ օրգանում կամ հյուսվածքում արդեն գոյություն ունեցող անոթներից նոր արյունատար անոթների ձեւավորման գործըթնացի խթանման մասին է։ Դրա արդյունքում կարելի է ավելի արդյունավետ պայքարել իշեմիայի՝ արյան շրջանառության տեղային անկման դեմ, որը, մասնավորապես, գրանցվում է աթերոսկլերոզի եւ շաքարախտի հետ կապված պերիֆերիկ անոթների հիվանդությունների դեպքում։

«Մեր  հետազոտությունները ցույց են տալիս, որ լիովին գործող արյունատար անոթների հայտնաբերման համար պահանջվում է R-Ras սպիտակուցի միջոցով պրոտեինկինազ Akt–ի ակտիվացումը։ Հենց այդ դեպքում է տեղի ունենում սնամեջ կառուցվածքի, խողովակաձեւ բացվածքի ձեւավորումը, որը թթվածնին եւ սննդարար նյութերին թույլ է տալիս արյան  հետ  տեղաշարժվել մարմնով»,– SBP–ի  մասնագետներից Մասանոբու Կոմացուի խոսքը մեջբերում է EurekAlert–ը։

Ավելի վաղ  իշեմիայի ժամանակ նոր արյունատար անոթներ ստեղծելու համար գիտնականները փորձում էին անհրաժեշտ հատվածին անոթների էնդոթելիայի աճի գործոններ հասցնել (vascular endothelial growth factor, VEGF): Սակայն 25-ից ավելի կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ պացիենտներին դա էական օգուտ չի տվել։

Կոմացուի հետազոտական խումբը կիրառել է համակարգչային 3D մոդելավորման եւ կենդանի հյուսվածքին հետեւելու զուգակցումը՝ ցույց տալու համար, որ VEGF –ը նպաստում է վասկուլյարիզացիային, սակայն ձեւավորված անոթների կառուցվածքը քաոտիկ է, անկայուն եւ ոչ ֆունկցիոնալ: Այդ պատճառով որոշում է կայացվել նոր մոտեցումով  լրացնել անոթների աճեցման այդ ձեւը:

«VEGF –ը նախ ակտիվացնում է Akt –ը՝ էնդոթելիալ բջիջների առաջացման համար, իսկ հետո R-Ras-ն ակտիվացնում է  Akt-ը՝ անոթների կառուցվածքը ձեւավորելու համար, - հստակեցրել է հետազոտության եւս մի հեղինակ Ֆանֆեյ Լին: -Երկրորդ փուլը  Էնդոթելիալ բջիջներում կայունացնում է միկրոխողովակների բջջակմախքը՝ ստեղծելով կայուն ճարտարապետություն»:

Հետազոտողների հաջորդ քայլը կլինիկական հետազոտություններում Akt համակցված ազդանշանների մշակումն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել