• Latest news

Ինչո՞վ են վտանգավոր տնային ճանճերը. հետազոտություն

27 նոյեմբերի, 2017  11:40

Ճանճերը մարդու համար վտանգավոր ավելի շատ բակտերիաներ են փոխանցում, քան կարծում էին նախկինում, պնդում է Փենսիլվանիայի նահանգի Համալսարանի, Նանյանի Տեխնոլոգիական համալսարանի, Ռիո դե Ժանեյրոյի Դաշնային համալսարանի եւ եւս 7 գիտական հաստատությունների հետազոտողների միջազգային խումբը: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Գիտնականներն իրականացրել են մսային եւ սենյակային ճանճերի 116 առանձնյակների միկրոբիոմի անալիզ, որոնց բռնել են Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում, նաեւ Եվրասիայում: Արդյունքները ցույց են տվել, որ բակտերիաների ամենամեծ քանակությունը գտնվում է միջատների թաթերին եւ թեւերին:

Պարզվել է, որ սենյակային ճանճերն ավելի վտանգավոր են. դրանք փոխանցում են վտանգավոր միկրոօրգանիզմների մինչեւ 351 տեսակներ, մինչդեռ մսայինները՝ 316:

Գիտնականները սրանից եզրակացրել են, որ ճանճերը ավելի մեծ քանակությամբ վտանգավոր հիվանդություններ փոխանցողներ են, քան կարծում էին նախկինում: Այսպես՝  գիտնականները հայտնաբերել են, որ միջատների այս տեսակը կարող է Helicobacter pylori բակտերիայի տարածման աղբյուր ծառայել, որը կապում են ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի, գաստրիտի, դուոդենիտի եւ նույնիսկ ստամոքսի քաղցկեղի առաջացման հետ:

Կենսաբանների կարծիքով՝ մեծ քանակությամբ բակտերիաներ փոխանցելու ճանճերի ունակությունը գիտության համար նաեւ դրական ասպեկտ ունի՝ սա կարող է օգնել հնարավոր համաճարակների մասին տվյալների հավաքագրմանը:

«Առանձին ճանճեր կարող են օգտակար լինել որպես էկոլոգիական միջնորդներ, որոնք տեղեկություններ են կրում այն վայրերի մասին, որտեղ վերջերս եղել են: Մենք կարծում ենք, որ այս բազմաֆունկցիոնալ մոտեցումը հարմար է շրջակա միջավայրի եւ բնակչության առողջական վիճակին հետեւելու, ինչպես նաեւ դատական բժշկության համար»,- նշված է հետազոտության մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել