• Latest news

Քաղցկեղը հաղթահարած մարդկանց բջիջները կարող են օգնել ուրիշ հիվանդների. հետազոտություն

28 նոյեմբերի, 2017  11:58

Բրիտանացի գիտնականներն այս պահին մշակում են քաղցկեղը հաղթահարած հիվանդների նեյրտրոֆիլների (լեյկոցիտներին վերաբերող արյան բջիջներ) օգտագործմամբ իմունային թերապիայի նոր մեթոդ։ Այդ մեթոդը խոստումնալից է թվում եւ ապագայում կարող է շատ մարդկանց կյանքեր փրկել։

Մարդկանց վրա այն դեռ չի փորձարկվել, բայց մկների եւ բջիջների վրա փորձերը հաջող են անցել։

Նեյտրոֆիլները ինքնուրույն կամ այլ բջիջների օգնությամբ ոչնչացնում են քաղցկեղային բջիջները։ Հետազոտողներին հաջողվել է քաղցկեղի դեմ հաջող պայքարող նեյտրոֆիլները դուրս բերել դոնորական արյան միջից եւ մեծապես ավելացնել դրանց քանակը։ Դրանից հետո այդ նեյտրոֆիլները պատվաստում են քաղցկեղով հիվանդներին։

LIfT Biosciences–ի մասնագետ Ալեքս Բլիթը նշում է, որ նման թերապիա պետք է անցնել 5-6 շաբաթ շարունակ շաբաթական մեկ անգամ։ Նրա խոսքով՝ նման բջիջներ պատվաստելն անվտանգ է։ Դրանք ապրում են ընդամենը 5 օր եւ վերանում են նախքան իմունային համակարգը կսկսի դրանք մերժել։

Մարդկանց մասնակցությամբ փորձերը կարող են սկսվել մեկ տարուց։ Փորձնական խմբում կլինեն 20-40 մարդ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել