• Latest news

Տղամարդիկ կարո՞ղ են օրգազմից ալերգիա ունենալ

28 նոյեմբերի, 2017  23:46

Հետօրգազմային տկարության համախտանիշը տղամարդկանց մոտ կարող է ավելի շատ տարածված լինել, քան համարվում էր նախկինում: Այն պարզապես հազվադեպ է ախտորոշվում, կարծում են գիտնականները: Այս համախտանիշին նվիրված վերլուծությունը ներկայացված է Sexual Medicine Reviews ամսագրում:

Հետօրգազմային տկարության համախտանիշը սերմնաժայթքումից հետո արտահայտվող ֆիզիկական եւ ճանաչողական ախտանշանների խումբ է, որը ներառում է խոսքի խանգարումներ, հիշողության հետ կապված խնդիրներ, տրամադրության անկում, տեսողության նվազում, գլխացավ, տենդ, քրտնարտադրություն: Առաջին անգամ համախտանիշը հայտնաբերվել է 2002-ին, այսօրվա դրությամբ արձանագրվել է ընդամենը մոտ 50 դեպք:

Հիվանդության հիմնական պատճառը աուտոիմուն կամ ալերգիկ խանգարումն է, կարծում են հետազոտողները: Համախտանիշին նվիրված աշխատանքների վերլուծությունը պարզել է, որ 33 պացիենտներից 29-ը թեւի մեջ սեփական սպերմայի ներարկումից ալերգիկ ռեակցիա է ունեցել: Պլացեբոյի ներարկման ժամանակ ռեակցիաներ չեն եղել:

Հիվանդության պատճառների իմացությունը թույլ կտա դրա դեմ պայքարի միջոցներ գտնել: Այսպես, պարբերաբար սեփական սպերմայի՝ աստիճանաբար ավելացվող խտությամբ ներարկումներ ստացող երկու տղամարդ 15 եւ 31 ամիս անց հայտնել են ախտանշանների նվազման մասին:

Ենթադրվում է նաեւ, որ խանգարումը կարող է վկայել պացիենտի գլխուղեղում քիմիական նյութերի անհավասարակշռության մասին: Բացի այդ, այս համախտանիշն ունեցող տղամարդկանց կեսից ավելին տառապում են ժամանակից շուտ սերմնաժայթքումից, սակայն այդ երեւույթների միջեւ կապն առայժմ հստակեցված չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել