ԱՄՆ-ում գեղեցկության մրցույթում առաջին անգամ հաղթել է Դաունի համախտանիշով աղջիկ: 22-ամյա ամերիկուհի Միքայլա Հոլմգրենը նվաճել է «Միսս Մինեսոտա» տիտղոսը, հաղորդում է Metro-ն:
Հոլմգրենը առաջին անգամ չէ, որ մասնակցում է գեղեցկության մրցույթի, սակայն մինչ այդ նա հանդես է եկել միայն սահմանափակ կարողություններ ունեցող աղջիկների համար կազմակերպված միջոցառումներում:
Ժյուրիի անդամները բացատրել են, որ հաղթանակը շնորհել են աղջկան՝ իր ժպիտի ու պարի համար. Միքայլան պարով զբաղվում է 6 տարեկանից: Մրցույթի գործադիր տնօրեն Դենիզ Ուոլիսը ժյուրիի անդամների որոշումից գոհ է. «Յուրաքանչյուրն, ով նրա հետ թեկուզ հինգ րոպե անցկացնի, կհասկանա, որ նա կարող է մարդկանց խումբ ներկայացնել, որոնց պետք է նմանատիպ մրցույթներում ներգրավել», -ասել է նա:
Դաունի համախտանիշը բնածին գենետիկ հիվանդություն է, որի դեպքում նորմալ 46 քրոմոսոմների փոխարեն առկա են 47-ը: Այս համախտանիշով ծնված երեխաների մոտ 21-րդ զույգ քրոմոսոմը երեք պատճեն ունի՝ նորմալ երկուսի փոխարեն: Այս համախտանիշով երեխաների մեծ մասին հնարավոր է կրթել, ու, թեեւ նրանց մոտ մտավոր ու ֆիզիկական զարգացման որոշ խախտումներ կան, այնուամենայնիվ նրանք կարող են սովորել խոսել, երգել, կարդալ, գրել եւ գործնականում անել այն ամենը, ինչ անում են նորմալ մարդիկ:
Դաունի համախտանիշ. հետաքրքիր փաստեր
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր