• Latest news

Զարգացող երկրներում դեղերի 10 տոկոսը անորակ է կամ կեղծված. ԱՀԿ

30 նոյեմբերի, 2017  11:54

Միջին կամ ցածր եկամուտով երկրներում իրացվող յուրաքանչյուր 10-րդ դեղը կա՛մ անորակ է, կա՛մ կեղծված: Դրանց առավել մեծ մասը բաժին է ընկնում հակամալարիայի դեղամիջոցներին եւ հակաբիոտիկներին, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

2013 թվականից՝ Համաճարակային հսկողության եւ անորակ ու կեղծված դեղերի մոնիթորինգի գլոբալ համակարգի ստեղծման պահից սկսած ԱՀԿ-ն այսպիսի դեղամիջոցների մասին 1,5 հազար հաղորդագրություն է ստացել, այդ թվում՝ քաղցկեղի դեմ դեղերի մասին: Դրանց թվում գրեթե կեսը (42 տոկոս) Աֆրիկայից է, 21-ական տոկոս՝ Ամերիկյան եւ Եվրոպական տարածաշրջաններից: Ըստ որում՝ հաղորդումները հավասարապես վերաբերում են ինչպես թանկարժեք դեղամիջոցներին եւ դեղագործական հայտնի ապրանքանիշներին, այնպես էլ ջեներիկներին եւ պատենտավորված արտադրանքին: Եվ սա, հավանաբար,  ընդհանուր խնդրի միայն փոքր մասն է, քանի որ մեծ թվով դեպքերի մասին չի հաղորդվում: Կազմակերպությունը երկրների կառավարություններին կոչ է անում գործուն մջոցներ ձեռնարկել:

«Այս արտադրանքներից շատերը, ինչպիսին են հակաբիոտիկները, կենսականորեն կարեւոր են մարդկանց ողջ մնալու եւ բարեկեցության համար»,- ասում է ԱՀԿ գլխավոր տնօրենի՝ դեղերի, պատվաստանյութերի եւ դեղամիջոցների հասանելիության հարցերով օգնական Մարիանժելա Սիմաոն: Նրա խոսքով՝  նման դեղամիջոցները ոչ միայն որոշ հիվանդների եւ նրանց ընտանիքների համար ողբերգական հետեւանքների են հանգեցնում, այլեւ սպառնալիք են ներկայացնում հակամանրէային ռեզիստենտության զարգացման համար՝ ավելացնելով դեղերի բուժելու ունակության կորստի առիթով տագնապը:

ԱՀԿ-ն վերլուծել է եկամտի ցածր եւ միջին մակարդակով 88 երկրի դեղերի 48 հազար նմուշների որակի գիտական հետազոտությունների տվյալները: Հիմնվելով ԱՀԿ գնահատականների վրա՝ Էդինբուրգի համալասարանը անորակ եւ կեղծված դեղերի 10 տոկոսը սպառնալիք եւ վտանգ է որակել. ամեն տարի անորակ եւ կեղծված դեղամիջոցների պատճառով թոքաբորբից կարող է մահանալ 72 հազարից մինչեւ 169 հազար երեխա: Լոնդոնի Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի գնահատմամբ՝ անորակ կամ կեղծված հակամալարիայի դեղամջոցները կարող են ամեն տարի հանգեցնել միջինում մոտ 116 հազար երեխաների մահվան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է