• Latest news

Պարտադիր բժշկական ապահովագրություն. Որքա՞ն եւ ու՞մ համար կվճարեն ՀՀ աշխատող քաղաքացիները

30 նոյեմբերի, 2017  19:07

Առաջիկա 5 տարիներին Հայաստանում պլանավորվում է պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ սահմանել։ Սույն թվականի հոկտեմբերի 1-ից բժշկական ապահովագրությունը կգործի 100 հազար պետական ծառայողների համար, իսկ եկող տարվանից ծրագրում կընդգրկվեն նաեւ 612 հազար անապահով քաղաքացիներ։ Երկու խմբի դեպքում էլ ապահովագրության համար վճարում է պետությունը։ Մյուս քաղաքացիները պետք է իրենք վճարեն իրենց ապահովագրության համար։

Մոտավորապես ինչ գումարի մասին է խոսքը եւ ինչպես է դա կազմակերպվելու, այս հարցերի պատասխանը լրագրողների հետ զրույցում տվել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյան։

Նրա խոսքով՝ մասնագետները դեռեւս մտածում են այն մասին, թե ապահովագրական վճարումների որ միջոցն է ավելի ճիշտ՝ աշխատավարձից որոշակի տոկոս պահե՞լը, թե՞ ֆիքսված գումարը։ Առաջին դեպքում շատ բարձր աշխատավարձ ստացող մարդիկ, ամենայն հավանականությամբ, կվրդովվեն, իսկ երկրորդ դեպքում դա ուղղված կլինի քիչ վաստակողների դեմ։

Բացառված չէ, որ քաղաքացիներին կբաժանեն մի քանի խմբի. առողջապահական վճարումները տարբեր կլինեն նրանց համար, ովքեր ամսական 200 հազար դրամից պակաս են վաստակում, նրանց համար, ովքեև վաստակում են մինչեւ 500 հազար դրամ եւ ավելի քան 500 հազար դրամ (նախարարի խոսքով՝ միջին վիճակագրական մարդն ամսական կվճարի 6 հազար դրամ)։ Նրանք բոլորը, սակայն, անկախ ապահովագրական վճարման չափից, ապահովագրական ծառայություններ կստանան նույն պայմաններով։ Այդ ծառայությունների թվում կլինեն եւ՛ վիրաբուժությունը, եւ՛ ուռուցքաբանությունը։ Ցանկացողները կարող են լրացուցիչ ապահովագրություն վերցնել, որը կընդգրկի ավելի շատ ծառայություններ։

Ինչպե՞ս է կազմակերպվելու գործազուրկների, երեխաների եւ տարեց մարդկանց ապահովագրությունը, որոնք սոցիալական անապահովների դասին չեն պատկանում։

Նախարարը նշել է, որ մինչեւ 7 տարեկան երեխաների ապահովագրության հարցը դեռեւս չի քննարկվում, իսկ ինչ վերաբերում է 7 տարեկանից մեծ երեխաներին, եթե նրանք անապահով ընտանիքից են, նրանց ապահովագրությունն իր վրա է վերցնում պետությունը, իսկ եթե ոչ՝ ծնողները։ Նույնը վերաբերում է ընտանիքի մյուս անդամներին, որոնք չեն աշխատում եւ չեն կարող վճարել սեփական ապահովագրության համար։

Նախարարը նաեւ նշել է, որ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը կարող է Հայաստանում կիրառվել միայն այն դեպքում, եթե այն հասարակական պահանջ ունենա։

«Եթե բնակչությունը ցանկանա բժիշկ–հիվանդ հարաբերությունները տեղափոխել նոր մակարդակ, եթե ցանկանա մեր ԲԿ–ները ավելի բարեկարգ վիճակում տեսնել՝ ավելի լավ սարքավորումներով, եթե ցանկանա նախորդ դարի 1960-ական թվականներից անցնել 21-րդ դար, ապա ինքը կպահանջի, որ բժշկական ապահովագրության ծրագրերն իրականացվեն։ Ապահովագրությունն այն ինստիտուտն է, որը կարելի է կիրառել հասարակության կողմից պահանջարկի դեպքում»,– նշել է նախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է