• Latest news

«Մեռնելու» համար հայրենիք վերադարձած հիվանդի ախտորոշումն «Աստղիկ» ԲԿ–ում հերքել են

2 դեկտեմբերի, 2017  14:08

Հայաստանի բնակիչ 1959 թվականին ծնված Մ.Դ.–ին Մոսկվայում ստամոքսի քաղցկեղ էին ախտորոշել, հրաժարվել վիրահատությունից եւ խորհուրդ տվել վերադառնալ հայրենիք «մահանալու»։ Երեւան վերադառնալով՝ տղամարդը՝ ազգականների ուղեկցությամբ եւ ռուսական բժշկական փաստաթղթերը ձեռքին, դիմել էր «Աստղիկ» ԲԿ՝ հուսալով, որ գոնե որեւէ բժշկական միջամտություն է հնարավոր։ Բժիշկներն այսօր պատմում են, որ ամբողջ հիվանդանոցը գիտեր այդ հիվանդի մասին. նրան բոլոր պրոցեդուրաների ժամանակ ուղեկցում էր աղմկոտ ընտանիքը՝ ամբողջ կազմով։ Վիրաբուժության եւ քիմիաթերապիայի ծառայությունները պատրաստվում էին «քաղցկեղով» հիվանդին ուժերի ներածին չափով օգնություն ցույց տալ։

NEWS.am Medicine–ի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանը նշեց, որ տղամարդը բողոքում էր էպիգաստրալ շրջանում ցավերից եւ քաշի կորստից։ Որպես կանոն՝ նման հիվանդներին սկզբում գաստրոսկոպիա են նշանակում (էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա)՝  Helicobacter pylori որոշմամբ, որից հետո կոլոնոսկոպիա են կատարում եւ միայն դրանից հետո անհրաժեշտության դեպքում արվում է ՀՏ հետազոտություն։

«Քանի որ այդ բոլոր հետազոտությունները Մոսկվայում արդեն արվել էին, ժամանակ չկորցնելու համար մենք միանգամից ՀՏ նշանակեցինք։ Բայց ՀՏ պատասխանը չէր համապատասխանում ռուս գործընկերների ախտորոշոմանը։ Մենք սկսեցինք հիվանդին նորից զննել»,– ասում է նա։ Տղամարդուն նորից բիոպսիայով գաստրոսկոպիա են արել, ինչպես նաեւ կոլոնոսկոպիա եւ ախտորոշել հետեւյալը՝ էրոզիվ գաստրիտ (բուլբիտ),  Helicobacter դրական, կոլիտ։ Բայց ոչ ադենոկարցինոմա։

Բժիշկը հավելել է, որ գաստրոսկոպիան այս դեպքում առավել ինֆորմատիվ հետազոտություն է եւ ոսկե ստանդարտ է հանդիսանում։ «Աստղիկ» ԲԿ բժիշկները չեն կասկածում իրենց ախտորոշմանը, առավել եւս, որ բուժման ֆոնին տղամարդն իրեն շատ ավելի լավ է զգում։ Սակայն ինչի հիման վրա է Մոսկվայում տղամարդուն նման «սարսափելի» ախտորոշում դրվել՝ նրանք ասել չեն կարող։

Մարիաննա Մալխասյանի խոսքով՝ «Աստղիկ» ԲԿ–ում նաեւ պարզել են տղամարդու նիհարելու պատճառը։ Վահանաձեւ գեղձը ստուգելուց հետո նրա մոտ ախտորոշվել է թիրեոիդիտ։ «Հիմա նա համապատասխան բուժում է ստանում, իրեն կատարյալ առողջ է զգում»,– ասել է բժիշկը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել