• Latest news

ԱՄՆ-ում առաջին անգամ փոխպատվաստված արգանդով կինը երեխա է ունեցել (ֆոտո)

2 դեկտեմբերի, 2017  19:55

Դալլասում՝ Բեյլորի համալսարանի բժշկական կենտրոնում, պատմական իրադարձություն է տեղի ունեցել․ ԱՄՆ-ում առաջին անգամ արգանդի փոխպատվաստման վիրահատություն տարած կինը կարողացել է ինքնուրույն կրել եւ ծննդաբերել առողջ երեխայի։ Ընդ որում, պաթոլոգիա ունեցող կանանց արգանդի փոխպատվաստման փաստն արդեն բժշկության մեջ իսկական նվաճում է։

Արգանդի փոխպատվաստման հաջող վիրահատություններ սկսել էին կատարել դեռեւս 2000 թվականին, սակայն միայն 10 տարի անց է հնարավոր դարձել խոսել դրան հաջորդած հղիության եււ ծննդաբերության մասին։ 2014-ի սեպտեմբերին ծնվել էր դոնորական արգանդով եւ արտամարմնային բեղմնավորմամբ հղիացած կնոջ երեխան։

2015 թվականից անպտղության արգանդային գործոնի բուժման ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, սակայն դոնորական օրգանները շատ դժվարությամբ էին ընդունվում օրգանիզմի կողմից։ Դրանց մի մասը ստիպված էին լինում հեռացնել ինֆեկցիաների կամ օրգանիզմի կողմից մերժվելու դեպքում։ 2017 թվականին առաջին անգամ նման վիրահատություն էր կատարել ռոբոտը։

Նման վիրահատությունը հեշտերից չէ։ Փոխպատվաստումից հետո կանայք, որոնք երեխա են ուզում ծննդաբերել, ուժեղ իմունոդեպրեսանտներ են ընդունում։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ժամանակակից թերապիայի միջոցները եւ տեխնոլոգիաները թույլ են տալիս օրգանիզմի համար ռիսկը կրճատել եւ արագացնել վերականգնումը ծննդաբերելուց հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է