Ո՞ր դիրքերում է բեղմնավորվելն ավելի հեշտ

4 դեկտեմբերի, 2017  23:49

BabyCentre-ի (Մեծ Բրիտանիա) փորձագետները պարզել են սեռական հարաբերությունների ժամանակ լավագույն դիրքերը, որոնք մեծացնում են հաջող բեղմնավորման հավանականությունը:Պարզվում է՝ դա միսիոներական դիրքն է, այսպես կոչված՝ դոգգի սթայլ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այսօր ընտանեկան զույգերի մոտ 30 տոկոսը բեղմնավորման խնդիրներ է ունենում: Որոշ դեպքերում զուգընկերներից մեկի կամ երկուսի մոտ խնդիրներ կան , որոնց պատճառով առանց բուժման կամ ժամանակակից վերարտադրողական խթանիչ տեխնոլոգիաների կիրառման երեխա չի ստացվում: Այլ դեպքերում, եթե զուգընկերները բուժում պահանջող խնդիրներ չունեն, նրանց բավարար է միայն որոշ փոփոխություն մտցնել սեռական կյանքում՝ հղիության  հավանականությունը մեծացնելու համար:

Այդպիսի զույգերը պետք է սեքսով զբաղվեն կնոջ ձվազատման ժամանակը հաշվի առնելով, նաեւ ընտրել հատուկ դիրքեր, որոնց դեպքում կապահովվի առավել խորը ներթափանցում: Դրա արդյունավետության աստիճանն էլ հենց հաջողվեց պարզել ֆրանսիացի գիտնականներին CMC Beau Soleil-ից, որոնք մի քանի զույգերի խնդրել էին սեքսով զբաղվել անմիջապես МРТ-ի սքաներում:

Պարզվել է, որ հաջող բեղմնավորման եւ հղիության համար զույգերը պետք է կիրառեն դիրքը ծնկների վրա (դոգգի սթայլ), որի դեպքում կինը ձեռքերով հենվում է անկողնուն եւ ծնկների վրա կանգնում՝ մեջքով տղամարդուն հակված: Նաեւ դասական միսիոներական դիրքում, որի դեպքում տղամարդը վերեւում է, իսկ կինը՝ ներքեւում, սեռական անդամը խորը ներթափանցում է հեշտոցի մեջ, որը նպաստում է հաջող բեղմնավորմանը:

Քլիվլենդի կլինիկայի անպտղության բուժման գծով տնօրեն, դոկտոր Ջեյմս Գոլդֆարբն ընդգծում է, որ կանանց պետք չէ շատ անհանգստանալ սեռական դիրքերի առումով: Ըստ նրա՝ գոյություն ունի շատ քիչ թվով էկզոտիկ դիրք, որոնց դեպքում բեղմնավորման հավանականությունը մի քիչ նվազում է՝ հեշտոցի մեջ սեռական անդամի ներթափանցման առանձնահատկությունների պատճառով: Մնացյալ դիրքերի մեծամասնության դեպքում տարբերությունը մեծ չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր աղջկան գարդասիլով կպատվաստե՞ք
Այո
Ոչ
Դեռ չեմ որոշել