• Latest news

Ծամելու վիտամիններից վնասն ավելի շատ է, քան օգուտը․ մասնագետներ

6 դեկտեմբերի, 2017  11:59

Ծամելու վիտամինները օրգանիզմին չեն տալիս անհրաժեշտ սննդարար նյութեր, եւ նրանցից վնասը ավելի շատ է, քան օգուտը։ Այս մասին հայտնում են ConsumerLab.com-ի փորձագետները, ովքեր համեմատել են 50 տարբեր ծամելու մուլտիվիտամիններ եւ եկել են եզրակացության, որ դրանց 80 տոկոսը չի համապատասխանում սննդային հավելումների չափանիշներին։

Ծամելու վիտամինները նման են կոնֆետների, այդ պատճառով էլ շատ երեխաների դրանք դուր են գալիս։ Սակայն դրանցից շատերը, փորձագետների խոսքով, պարունակում են կամ չափից շատ կամ չափից քիչ սննդարար նյութեր եւ վիտամիններ․ նրանց բաղադրությունը չի համապատասխանում փաթեթավորման վրա նշված բաղադրությանը։

Փորձագետները ցույց են տվել, որ 50 հայտնի մուլտիվիտամիններից 12-ը պարունակում են փաթեթավորման վրա նշված 24 տոկոսից  քիչ օգտակար սննդարար նյութեր, իսկ մյուսները՝ փաթեթավորման վրա նշված 157 տոկոսից ավելի։ Բացի այդ, նման վիտամինների մեծ մասը ընդհանրապես չի ստանում կարգավորող մարմինների թույլտվությունը, իսկ դա նշանակում է, որ դրանք բառացիորեն չեն փորձարկվել՝ ի տարբերություն մյուս դեղամիջոցների։

Բացի այդ, այդպիսի վիտամինները պարունակում են  մեծ քանակությամբ շաքար, որը դրանք դարձնում է շատ եւ շատ վնասակար, հատկապես երեխաների համար։

ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի սանիտարական վերահսկողության մարմնի տվյալներով, մարդու օրգանիզմին սննդից կամ սննդային հավելումներից անհրաժեշտ են 13 տարբեր վիտամիններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է