• Latest news

Մասնագետ. Գարդասիլի սարսափելի կողմնակի ազդեցությունների մասին նյութերը գիտական հիմք չունեն

6 դեկտեմբերի, 2017  19:05

Գարդասիլի սարսափելի կողմնակի ազդեցությունների մասին ներկայումս համացանցում տարածվող նյութերը գիտական հիմք չունեն: Ոչ մի ճշգրիտ հետազոտություն չկա, որը վկայի, որ Գարդասիլը անպտղության, աուտոիմուն հիվանդությունների կամ, առավել եւս, մահվան  է բերում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Մելիք-Անդրեասյանը:

Ըստ նրա՝ գիտական հրապարակումներում կարելի է մարդու պապիլոմա վիրուսի(ՄՊՎ)  դեմ պատվաստման կողմնակի ազդեցությունների մասին  գտնել ավելի շատ հետազոտություններ, սակայն նրանցից ոչ մեկը չի համապատասխանում լուրջ գիտական աշխատանքներին ներկայացվող  պահանջներին: Կարելի է գտնել նաեւ որոշ առանձին մտահոգությունների դեպքեր, երբ 15-16 տարեկան որոշ աղջիկների մոտ վաղ է սկսվել դաշտանադադարը: Սակայն այս դեպքում եւս ձվարանների վաղաժամ հյուծվելու եւ պատվաստման միջեւ պատճառա-հետեւանքային կապն ապացուցված չի եղել, քանի որ ոչ մի տեղեկություն չկա այն մասին, թե ինչ վիճակում են եղել այդ աղջիկների ձվարանները մինչ պատվաստումը:

Գայանե Մելիք-Անդրեասյանը նշել է, որ չկա ոչ մի լուրջ հետազոտություն, որը կապացուցի, որ ՄՊՎ դեմ պատվաստումը կարող է անպտղության հանգեցնել, սակայն կան հետազոտություններ, որոնք ապացուցել են, որ պատվաստված կանանց խմբում ավելի շատ երեխաներ են ծնվել, քան չպատվաստվածների խմբում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ից Հայաստանում կներդրվի մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը: Դրա նպատակն է արգանդի վզիկի քաղցկեղի կանխումը, որը մեծ մասամբ կապված է մարդու պապիլոմայի վիրուսի հետ: Կօգտագործվի 4-վալենտանի Գարդիսոլ պատվաստանյութը, որը պաշտպանում է 16, 18, 6 եւ 11 շտամներից: Առաջին 2 շտամները քաղցկեղածին են համարվում, իսկ 6 եւ 11 շտամները պատասխանատու են կոնդիլոմայի եւ կրկնվող պապիլոմատոզի առաջացման համար:

Պատվաստում կստանա 13-ամյա 16 000 աղջիկ, որոնք ծնվել են 2004-ի հուլիսից հետո, իսկ պատվաստումը կկատարվի ամբուլատորիներում: Այս պատվաստման ներդնումը բացասական ալիք է առաջացրել. Հակադարձողների շատ պնդումներ անհիմն են, սակայն Գարդասիլով պատվաստման դեմ հանդես են գալիս նաեւ բժիշկներ, որոնք պնդում են, որ պատվաստման արդյունավետությունն առայժմ ապացուցված չէ, քանի որ շատ կարճ ժամանակ է անցել եւ հայտնի են դրա կողմնակի շատ ազդեցությունների մասին:

Այս պատվաստանյութի ներդրումը բացասական ալիք է բարձրացրել, ըստ որում՝ դավադրությունների ամենատարբեր տեսությունների կողմնակիցների պնդումներից շատերն անհեթեթ են թվում, սակայն Գարդիսոլի պատվաստման դեմ են հանդես գալիս նաեւ բժիշկները, որոնք պնդում են, որ պատվաստանյութի արդյունավետությունը դեռեւս ապացուցված չէ, քանի որ շատ քիչ ժամանակ է անցել, եւ հայտնի է դրա մեծ թվով կողմնակի էֆեկտների մասին: Բժիշկներից շատերը կարծում են, որ ավելի ճիշտ է արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման սքրինինգի անցկացումը: Մինչդեռ առողջապահության համակարգի ներկայացուցիչները սա հերքում են եւ պնդում, որ իրենց երեխաներն ու թոռներն առաջինը կպատվաստվեն Գարդասիլով, ինչը կօգնի ապացուցել այս պատվաստանյութի անվտանգությունը:

Նշենք, որ Հայաստանում այս պահին դիսպանսեր հսկողության տակ է  գտնվում արգանդի պարանոցի քաղցկեղ ունեցող 2990 կին եւ ամեն  տարի արձանագրվում է շուրջ 250 նոր դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել