• Latest news

Ինչու՞ է սննդամթերքի փոքր չափաբաժնով հաճախակի ընդունումն օգնում նիհարել

7 դեկտեմբերի, 2017  13:04

Չգերհագենալու համար պետք է ուտել հաճախ եւ քիչ քանակությամբ, պնդում են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները: Նրանք պարզել են, որ երբ մենք միայն տեսնում ենք սնունդը, մեր քաղցի նեյրոններն «անջատվում են»: Եթե ուտել չի հաջողվում, ապա նրանք կրկին ակտիվանում են: Օրվա ընթացքում փոքր չափաբաժնով սննդի ընդունումը թուլացնում է գլխուղեղի՝ սննդի տեսքի ու բույրերի նկատմամբ ռեակցիան: Այսպիսով, դա արդյունավետ միջոց է շատակերության ու ճարպակալման դեմ պայքարում:

Այն մասին, թե արդյունավետորեն նիհարելու համար ինչ է պետք քիչ քանակությամբ եւ հաճախակի ուտել, խոսվում է վաղուց, բայց հիմա գիտնականները բացատրում են այդ սկզբունքի աշխատանքային մեխանիզմը:

Ավելի վաղ հետազոտողները պարզել էին, որ հիպոթալամուսում տեղակայված AgRP նեյրոնները վերահսկում են ախորժակը: Սոված մկների մոտ այդ նեյրոնների ակտիվությունը բարձր է եղել: Իսկ սննդի ընդունման կամ դրա բույրերը շնչելու ընթացքում AgRP նեյրոնների ակտիվությունը նվազել է: Նեյրոնները մնացել են «անջատված» միայն այն դեպքում, երբ հաջողվել է ուտել:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երբ մկներին սնունդ են տվել, նեյրոնների ակտիվությունն արագորեն նվազել է: Այն ցածր է մնացել սննդի ընդունման ժամանակ եւ դրանից հետո: Անծանոթ սննդի տեսքն ու բույրը (կալորիաներ չպարունակող ելակի գելի) չեն ազդել AgRP նեյրոնների ակտիվության վրա: Գելի ընդունումից հետո նեյրոնների ակտիվությունը նվազել է, բայց ընդամենը 200 վայրկյանով:

Այնուհետեւ մասնագետներն օգտագործել են կալորիաներ պարունակող գել: Այդ դեպքում նեյրոնների ակտիվությունն ավելի երկարատեւ է ցածր մնացել: Որոշ ժամանակ անց գելը մկների մոտ ասոցացվել է հագեցման հետ ու AgRP նեյրոնների ակտիվությունը գելի տեսքից ու բույրից  սկսել  նվազել:

Հետազոտողների խոսքով՝ կրծողներին  հորմոնների համադրության ներմուծումը նպաստել է AgRP նեյրոնների ակտիվության նվազմանը: Բուժման այս մեթոդն արդեն կիրառվում է մարդկանց մոտ, բայց պահանջվող դոզաները հաճախ սրտխառնոցի կամ անցանկալի կողմնակի ազդեցությունների են բերում: Մկների մոտ կողմնակի ազդեցությունների նշաններ չեն նկատվել, քանի որ գիտնականները ցածր դոզաներ են օգտագործել:

Մասնագետները ծրագրում են շարունակել հետազոտությունը: Իսկ առայժմ նրանք խորհուրդ են տալիս ուտել հաճախակի ու քիչ քանակությամբ: Դա կօգնի AgRP նեյրոնների ակտիվությունը պահել միեւնույն մակարդակի վրա: Բացի այդ, սննդի ընդունման այդպիսի ռեժիմը թույլ կտա խուսափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումներից, ինչը շատ կարեւոր  է 2-րդ տիպի դիաբետի կանխարգելման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է