• Latest news

Սուրբծննդյան տոնածառերն անվտանգ չեն առոջության համար․ գիտնականներ

7 դեկտեմբերի, 2017  21:06

Սուրբծննդյան տոնածառները, հատկապես արհեստականները, կարող են բացասաբար ազդել մարդկանց առողջության վրա, հավաստիացնում են Կանադայի Սայմոն Ֆրեյզերի գիտնականները։ Տոնածառերը հատկապես վտանգավոր են տղամարդկանց համար։

Բանն այն է, որ հաճախ այդ տոնածառերը արտադրվում են առողջության համար ոչ անվտանգ նյութերից, որոնց մեջ կարող են պարունակվել թունավոր քիմիկատներ։ Արտադրողները հիմնականում գործածում են պոիլիվինիլքլորիդ կամ ՊՎՔ։ Գիտնականները պատմել են, որ տոնածառային ՊՎՔ-ի մեջ, որը հրդեհային անվտանգության ապահովման համար է, երբեմն հավելում են կապար, անագ կամ բարիում։ Նման բազմաբաղադրիչ հումքը օդ է արտազատում ֆտալատներ՝ ցնդող միացություններ, որոնք ունակ են ճնշել տեստոստերոնի արտադրությունը, ինչը սպառնում է տղամարդկանց անպտղությամբ։

Բացի դրանից, պոլիվինիլքլորիդը արտազատում է գազեր, որոնք գրգռում են լորձաթաղանթները։ Դրա համար էլ բնակարանում տեղադրված արհեստական տոնածառը կարող է դառնալ աչքերում ծակծկոցի, արցունքների ու այլ ալերգիկ դրսեւորումների պատճառ։

Իսկ եթե դուք այնուամենայնիվ մտադիր եք տեղադրել արհեստական տոնածառ, փորձագետները խորհուրդ են տալիս գնելուց հետո այն երկու-երեք օր թողնել մաքուր օդին ՝ ասենք պատշգամբում, որից հետո նոր տուն բերել։

Բնական տոնածառը նույնպես կարող է անախորժություններ պատճառել, շեշտում են մասնագետները։ Եթե ծառը սնկով ախտահարված է, ապա տաք տանը բորբոսնի զարգացումը շատ հավանական է, ինչը կարող է բացասաբար ազդել տան անդամների առողջության վրա, օրինակ առաջացնելով ասթմա։

Նաեւ ավելորդ չի լինի ստուգել տոնածառային դրասանգները։ Ըստ Քորնելի հիմնադրամի զեկույցի՝ նման դրասանգների մեջ հաճախ նկատվում է կապարի բարձր պարունակություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է