• Latest news

Որոնման համակարգերից հաճախակի օգտվելը կարող է բերել դեմենցիայի. հետազոտություն

7 դեկտեմբերի, 2017  23:48

Եթե մարդն ամեն հարցում հույսը համացանցի վրա է դնում եւ շատ հաճախ է որոնման համակարգերից օգտվում, նա դադարում է օգտվել իր հիշողությունից՝ դրանով ատրոֆիայի ենթարկելով ուղեղը։ Այս մասին է նախազգուշացնում պրոֆեսոր Հանն Մուրը՝ Սենտ Էնդրյուսի համալսարանին կից կենսաբանության դպրոցի հետազոտությունների ղեկավարը։

Պրոֆեսորի խոսքով՝ հիմա մարդկության հետ ինչ–որ իմաստով փորձ է անցկացվում։ Հասկանալու համար, թե ինչպես են որոնման համակարգերն ազդում մարդկանց վրա, հնարավոր կլինի միայն որոշ ժամանակ անց։

Այդուհանդերձ մասնագետը վստահ է. որպեսզի ուղեղը նորմալ գործի, այն պետք է օգտագործել եւ մտավոր աշխատանքն ուրիշի վրա չբարդել։ Հաշվի առնելով, որ մարդիկ սկսել են ավելի երկար ապրել, պետք է ակնկալել դեմենցիայով հիվանդների թվի աճ, ասում է պրոֆեսորը։

«Շատ կարեւոր է ուղեղի առողջության պահպանման համար օգտվել դրանից, բայց մարդիկ վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ ենաշխատանքն ուղեղի վրայից գցում համացանցի վրա։ Եթե մենք ուզում ենք ինչ–որ բան իմանալ, մենք փնտրում ենք համացանցում, այլ ոչ թե փորձում ենք ինքնուրույն հիշել։ Կսպասենք, կտեսնենք՝ արդյոք դա կմեծացնի դեմենցիայի տարածումը»,– նշել է պրոֆեսորը։

Նա նաեւ հավելել է, որ եթե մարդիկ առողջ ապրելակերպ վարեն, դեմենցիայի դեպքերի մեկ երրորդը հնարավոր կլինի կանխել։ Այդուհանդերձ մարդիկ չեն շտապում հետեւել այդ խորհրդին։ Բոլորը գիտեն, որ անառողջ կենսակերպը վտանգավոր է սրտի  համար, բայց միեւնույնն է, ճարպակալումով մարդկանց թիվը շարունակում է աճել։ Բացառված չէ, որ նույն բանը կլինի ուղեղի հետ, նշում են մասնագետները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել