• Latest news

Հայաստանում կատարվել է կատարակտի 390 անվճար վիրահատություն

7 դեկտեմբերի, 2017  18:36

Կատարակտի անվճար վիրահատությունների ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվել է 390 վիրահատություն, որից 140-ը` փորձարարական փուլում Սպիտակի բժշկական կենտրոնում և Սևանի «Լայոնս մարզային ակնաբուժական» հիմնադրամում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, սեպտեմբերի կեսից ծրագիրն իրականացվում է նաև «Շենգավիթ», «Նաիրի», Կապանի, Գորիսի, Գյումրու, Իջևանի բժշկական կենտրոններում:

Նպատակը վիրահատությունը, ներառյալ` ոսպնյակի արժեքը, հասանելի դարձնելն է բնակչության որոշակի խմբերի համար, ովքեր ընդգրկված չեն պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստացողների խմբերում։ Այդպիսով ապահովվում է կատարակտի բուժման աշխարհագրական հասանելիությունը և աչքի հիվանդություններով պայմանավորված առողջապահական ցուցանիշների բարելավումը։ 

Վերջին 2.5 ամսում վիրահատված 250 քաղաքացուց 87-ը եղել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք, 66-ը` ուսուցիչներ, 60-ը` բժիշկներ, 27-ը` դասախոսներ, 10-ը` մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ծրագրում ընդգրկվելու համար կարող են դիմել.

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 0-ից բարձր` մինչև 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների` 60 տարեկան և ավելի բարձր տարիքի անդամները,

Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով մանկավարժական աշխատող և ուսուցիչ հանդիսացող և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում» ընդգրված պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք,

Բարձրագույն ուսումնական հաստատություների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմում ընդգրկված դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ հանդիսացող անձինք,

«Բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասով բուժաշխատող (ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներ) հանդիսացող և առողջապահության բնագավառում գործունեություն իրականացրած կամ իրականացնող անձինք,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված մշակույթի ոլորտի պետական կազմակերպություններում, ինչպես նաև «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում աշխատող կամ աշխատած սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք:

Ծրագրին վերաբերող այլ հարցերի հետ կապված պարզաբանումներ կարող եք ստանալ` զանգահարելով 8003 հեռախոսահամարով («Թեժ գիծ» ծառայություն):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել