• Latest news

Կոճապղպեղը կարող է օգնել հոդացավերի ժամանակ․ գիտնականներ

9 դեկտեմբերի, 2017  10:55

Կոճապղպեղը այսօրվա ամենատարածված համեմունքներից մեկն է։ Կոճապղպեղը, պարզվում է, ոչ միայն եզակի համ ունի, այլեւ մի շարք օգտակար հատկանիշներ։ Ժողովրդական բժշկության մեջ այն կիրառում են մարսողական խնդիրների բուժման, դաշտանային ցավերի թեթեւացման, խոլեստերինի մակարդակի նվազեցման համար։ Իսկ հիմա Journal of Rheumatology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ կոճապղպեղը նվազեցնում է հոդացավերն ու բորբոքումը, որոնք բնորոշ են արթրիտին։

Բացի դրանից՝ կոճապղպեղն օգնում է, որ մարմինը արտադրի սալիցինաթթու՝ բնական միացություն, որը նաեւ մտնում է արթրիտի բուժման համար կիրառվող ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների բաղադրության մեջ։ Այդ թթուն օգնում է նվազեցնել հոդացավերն ու տհաճ զգացողությունները։

Կոճապղպեղը ունակ է նվազեցնել նաեւ մի քանի միացությունների ակտիվությունը, որոնք պատասխանատու են բորբոքման համար։ Կարեւոր է, որ մարդկանց մեծ մասը շատ լավ է մարսում կոճապղպեղը։ Որպես կանոն՝ շատ քիչ կողմնակի էֆեկտներ են գրանցվում՝ ստամոքսի խանգարում կամ բերանի խոռոչի գրգռում։

 Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են հոդերի խնդիրներ ունեցող ու կոճապղպեղով հավելումներ եւ իբուպրոֆեն ընդունող մարդկանց տվյալները։ Այդ մարդկանց մոտ դիտարկվել է ցավային զգացողությունների սրության նվազում։ Ավելի վաղ ապացուցվել է նաեւ այն փաստը, որ օստեոարթրիտով հիվանդները ավելի քիչ էին դժգոհում ցավից, եթե կես տարվա ընթացքում օրական ընդունում էին 255 գրամ կոճապղպեղով հավելումներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է