• Latest news

Դիաբետի դեմ դեղամիջոցը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում

8 դեկտեմբերի, 2017  23:29

Շաքարի մակարդակն իջեցնող ոչ թանկ «Մետֆորմին» դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար։ Այս մասին հայտնի է դարձել նոր հետազոտության արդյունքում, որը հրապարակվել է «PLoS ONE» գիտական ամսագրում։ Նշյալ հետազոտության շրջանակներում մասնագետները ուսումնասիրել են «Մետֆորմինի» ազդեցությունը. վերջինս  համարվում է արդյունավետ դեղամիջոց նաեւ ծերացման կանխարգելման, ինչպես նաեւ՝ MCF7 քաղցկեղային բջիջների վրա ազդեցության տեսակետից։ Պարզվում է, որ դեղամիջոցը կանխում է բջիջների պրոլիֆերացիան (հյուսվածքի տարածումը բջիջների կիսման միջոցով)։

Գիտնականները նկատել են, որ «Մետմորֆինը» նաեւ դանդաղեցնում կամ կասեցնում է քաղցկեղային բջիջների բազմացումը, որոնք ավելի վաղ կայունություն էին դրսեւորել քիմիաթերապիայում օգտագործվող «Դոկսորուբիցինի» նկատմամբ։ Մասնագետները ենթադրում են, որ «Մետֆորմինը» կարելի է օգտագործել քաղցկեղային գոյացությունների զարգացումը կանխարգելելու եւ դրանց բուժման համար։ Գիտնականները պատրաստվում են չափել դեղամիջոցի ընդունումից հետո թերապեւտիկ ազդեցության տեւողությունը։

«Մետֆորմին» դեղամիջոցը սովորաբար նշանակում են 2–րդ տիպի դիաբետ ունեցող հիվանդներին։ Նման հիվանդների համար դեղամիջոցի մեկօրյա չափաբաժնի արժեքը Մեծ Բրիտանիայում  կազմում է 0.15 դոլար։ Ավելի վաղ ամերիկացի գիտնականները «Մետֆորմինը» ճանաչել էին որպես ծերացումը դանդաղեցնող լավագույն դեղամիջոցներից մեկը։ Այս դեղամիջոցի արդյունավետությունը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ այն նպաստում է բջիջներին հասնող թթվածնի քանակի մեծացմանը։ Բացի այդ,  Կարդիֆի համալսարանի մասնագետները պարզել են, որ «Մետֆորմինը» 8 տարով երկարացնում է շաքարային դիաբետ ունեցող հիվանդների կյանքի տեւողությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է