• Latest news

Հորմոնալ հակաբեղմնավորիչների բոլոր տեսակները մեծացնում են կրծքի քաղցկեղի ռիսկը. գիտնականներ

8 դեկտեմբերի, 2017  21:51

Հորմոնալ հակաբեղմնավորիչների բոլոր տեսակները մեծացնում են կրծքի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Ավելին՝ այդ ռիսկը բարձր է մնում հակաբեղմնավորիչներից հրաժարվելուց հետո 5 տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում են ամերիկացի հետազոտողները։

Այդ ռիսկի գոյության մասին գիտությանը վաղուց է հայտնի, սակայն հույսեր կային, որ հորմոնալ հակաբեղմնավորիչների նոր տեսակները, ինչպես օրինակ, նրանք, որոնք օրգանիզմում միայն պրոգեստերոն են արտադրում, ավելի անվտանգ կլինեն։  Սակայն նոր հետազոտությունը հաստատել է, որ հորմոնալ հակաբեղմնավորիչների ցանկացած տեսակ օգտագործելը կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը մեծացնում է 20 տոկոսով։

Գիտնականների խոսքով՝ 5 տարվա ընթացքում տվյալ դեղամիջոցներն ընդունող կանանց շրջանում կգրանցվի կրծքագեղձի քաղցկեղի մեկական լրացուցիչ դեպք՝ յուրաքանչյուր 1500 մարդու համար։ Այս եզրակացությունները արվել են բավականին ծավալուն հետազոտության հիման վրա, որին մասնակցել է Դանիայի գրեթե 2 մլն բնակիչ։ Այդ կանանց հետևել են միջինը 11 տարիների ընթացքում։ Հետազոտողները հայտնաբերել են, որ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը բարձր է այն կանանց մոտ, որոնք երկարատև օգտագործել են հաբեր ու հորմոնալ համաբեղմնավորիչ դեղամիջոցների այլ ձևեր ։ Բարձր վտանգ է նկատվել տարեց կանանց շրջանում, քանի որ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի մեծ մասը գրանցվում է 40 տարեկանից բարձր կանանց մոտ ։

 Հետազոտության հեղինակները շեշտում են, որ պետք է ընդունել, որ օրալ հակաբեղմնավորիչների գործածման ժամանակ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը աննշան է բարձրանում ։ Հենց այդ պատճաով էլ բժիշկները  կանանց խորհուրդ են տալիս չհրաժարվել հակաբեղմնավորիչների այս տեսակից, որը ոչ միայն պաշտպանում է չծրագրված հղիությունից, այլև զգալիորեն նվազեցնում ձվարանների, էնդոմետրիայի ու աղիների ուռուցքների հավանականությունը, ինչը նույնպես հաստատված է այլ հետազոտություններով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է