• Latest news

Ուսման յուրաքանչյուր տարին 11 տոկոսով նվազեցնում է թուլամտության հավանականությունը. հետազոտություն

9 դեկտեմբերի, 2017  13:59

Ուսման յուրաքանչյուր տարին 11 տոկոսով նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության ու թուլամտության մյուս տարատեսակների զարգացման հավանականությունը։ Այս մասին հայտնել են Karolinska Institutet (Շվեդիա) ինստիտուտի գիտնականները։ Նրանք ենթադրում են, որ բարդ մտածողական պրոցեսներն օգնում են ուղեղում ստեղծել պաշարներ, որոնք ապահովում են թուլամտության կանխարգելումը։

Որքան հաճախ է մարդու ուղեղում ակտիվանում համալիր մտածողությունը, այդքան շատ կապեր են ստեղծվում ուղեղի բջիջների միջեւ, ինչն օգնում է նրան պաշտպանվել ծերունական թուլամտությունից։ Մտավոր պաշարների ավելացումը արդեն վաղուց են անվանում Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման ամենահզոր միջոցներից մեկը, ու նախկինում այդ էֆեկտն ապահովելու համար տարեցներին խորհուրդ էին տալիս ավելի հաճախ լուծել խաչբառեր, սովորել օտար լեզուներ ու նոր նախասիրություններ ձեռք բերել։ Հիմա պարզվել է, որ կրթությունը ավելի արդյունավետ պաշտպանություն է ապահովում։

Ալցհեյմերի հիվանդությունը թուլամտության ամենատարածված տեսակն է համարվում։ Ակնկալվում է, որ աշխարհում աճելու է այդ հիվանդությամբ տառապողների քանակը, քանի որ աճում է կյանքի միջին տեւողությունը։ Քանի դեռ թուլամտության բուժման արդյունավետ միջոցներ չկան, գիտությունը շարունակում է փնտրել ծերունական թուլամտության կանխարգելման միջոցներ։

Նախկին հետազոտությունները արդեն կապակցել էին կրթությունը ու թուլամտության զարգացման հավանականության նվազումը, սակայն փորձագետները դա բացատրում էին նրանով, որ կրթված մարդիկ նյութապես ավելի ապահովված են, ու դա նրանց հնարավորություն է տալիս ավելի լավ հետեւել իրենց առողջությանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել