• Latest news

Հղիության ժամանակ առավոտյան սրտխառնոցը լավ նշան է. գիտնականներ

9 դեկտեմբերի, 2017  16:55

Շատերն են լսել այն մասին, որ առավոտյան սրտխառնոցը առողջ հղիության նշան է: Հիմա այս փաստը գիտական հաստատում է ստացել՝ Ռեդինգի համալսարանի գիտնականները պարզել են, որ հղիության ժամանակ սրտխառնոց է առաջացնում էնդոկինին հորմոնը, որը կարեւոր է հղիության նորմալ ընթացքի համար:

Գինականների խոսքով՝ այս հորմոնը ապահովում է ընկերկքով արյան մատակարարումը, որի շնորհիվ պտուղը թթվածին եւ սնուցող նյութեր է ստանում:

Մասնագետներն իրենց հոդվածում հղում են կատարում անցյալլ տարի անցկացված 800 հղիների մասնակցությամբ հետազոտությանը, որով պարզվել է, որ վիժում ունեցած կանանց մոտ սրտխառնոցը եւ փսխումը հաջորդ հղիությունների ժամանակ մեծացրել են հաջող ծննդաբերության հավանականությունը:

Հետազոտողների խոսքով՝ հղիության ժամանակ առավոտյան սրտխառնոցի դեմ էնդոկինինն արգելակող դեղամիջոցներ ընդունել չարժի: Մասնագետները առավոտյան սրտխառնոցով տառապող հղի կանանց խորհուրդ են տալիս ավելի շատ հանգստանալ եւ մեծ քանակությամբ հեղուկ խմել: Դրանից բացի, անհրաժեշտ է օգտագործել ածխաջրերով հարուստ սնունդ եւ սնվել հաճախ ու քիչ-քիչ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է